Բաժիններ՝

Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 24-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի արևելյան հատվածում տեղակայված գերեզմանատան տարածք, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Երկրի ղեկավարը հանձնարարել է ընթացիկ տարում ասֆալտապատել գերեզմանատան հիմնական ճանապարհը, ինչպես նաև նոր գերեզմանատան համար տարածք նախագծել, որտեղ պետական միջոցներով նախապես հողային աշխատանքներ կիրականացվեն, որպեսզի հանգուցյալների հուղարկավորման համար նրանց հարազատներին տրամադրվեն հարթեցված տարածքներ: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ նոր տարածքների հատկացման ժամանակ պետք է բացառվեն անտառապատ հատվածները:

Հանրապետության նախագահը նշել է նաև, որ ժամանակն է Հայ Առաքելական եկեղեցու հետ միասին քննարկել և օրենքի ուժով կարգավորել կոնկրետ չափորոշիչների համապատասխանող տապանաքարերի տեղադրման հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930