
Պաղեստինյան ՖԱԹՀ և ՀԱՄԱՍ շարժումները համաձայնության են եկել ընտրությունների անցկացման շուրջը

Պաղեստինյան ՖԱԹՀ շարժումը եւ ՀԱՄԱՍ իսլամիստական կազմակերպությունը սեպտեմբերի 24-ին համաձայնության են հասել առաջիկա վեց ամսում Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում ընդհանուր ընտրություններ անցկացնելու շուրջը: Այդ մասին հայտնել է Բեյրութից հաղորդումներ հեռարձակող Al Mayadeen հեռուսաալիքը։
Սեպտեմբերի 15-ին ՖԱԹՀ-ի առաջնորդ Մահմուդ Աբասը եւ ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան հայտարարել են «ՖԱԹՀ-ի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պառակտման դադարեցման եւ պաղեստինյան տան շենացման մասին»: Երկու քաղաքական գործիչները ողջունել են Դիմադրության պաղեստինյան շարժման առաջնորդների խորհրդաժողովի արդյունքները, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 3 – 4-ը Բեյրութում: Նրանք ընդգծել են ազգային միացյալ ղեկավարության ստեղծման եւ Պաղստինի ազատագրման կազմակերպության դերի ակտվացման կարեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: