«Իրանց որոշման համար պատասխան են տալու». Գագիկ Ծառուկյան
Այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը, իսկ ԱԱԾ շենքի մոտ հավաքվել են ԲՀԿ անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցները։
ԱԱԾ-ի մոտ է նաև Գագիկ Ծառուկյանը: Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով իր կալանավորման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությանը՝ հայտարարեց. «Իրանց որոշման համար պատասխան են տալու»:
Նշենք, որ ԱԱԾ տարածքում կան մեծ թվով ոստիկանական ուժեր։