Բաժիններ՝

Տարեց մոսկվացիներին չեն տուգանի տանից դուրս գալու համար

Մոսկվայում տարեցներին տանից դուրս գալու համար չեն տուգանի հասարակական վայրերում առանց անհրաժեշտության չհայտնվելու հանձնարարականի ֆոնին: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը:

«Թարմ օդում զբոսանքները եւ ֆիզկուլտուրայով պարապմունքները չեն սահմանափակվում:

Դա նշանակում է՝ տանից դուրս գալը խախտում չէ: Ես դիմել եմ ոստիկանության ղեկավարությանը՝ խնդրելով ձեռնպահ մնալ տարեց մարդկանց նկատմամբ պատասխանատվության միջոցառումներ կիրառելուց: Դա թույլ կտա խուսափել թյուրիմացություններից»,-Սոբյանինը գրել է իր բլոգում:

Նա ընդգծել է, որ տուգանք կարող են գրել խանութ մտնելիս դիմակի բացակայության դեպքում: Սոբյանինը նաեւ նշել է, որ տարեց մոսկվացիների սոցիալական քարտերն արգելափակել չի պլանավորվում: «Իսկ եթե (հասարակական տրանսպորտով) ուղեւորությունը շատ անհրաժեշտ է, ապա անպայմանորեն հարկավոր է օգտագործել դիմակներ ու ձեռնոցներ»,-ընդգծել է Սոբյանինը: 65-ից բարձր տարիքի այն մոսկվացիները, որոնք շարունակում են աշխատել, հեռավար ձեւաչափի անցնելու համար կկարողանան հիվանդաթերթիկ ստանալ գործատուի հայտով:

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքագլուխը 65-ից բարձր տարիքի մոսկվացիներին, ինչպես նաեւ քրոնիկական հիվանդություններով տառապողներին հանձնարարել էր՝ սեպտեմբերի 28-ից տանից դուրս չգալ առանց հատուկ անհրաժեշտության: Կորոնավիրուսով հիվանդացությունը Մոսկվայում կրկին սկսել է աճել:

Անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի 1560 դեպք, ընդհանուր առմամբ Ռուսաստանում արձանագրվել է 7212 նոր դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս