Իրենց անլիարժեքության կոմպլեքսները բավարարելու համար ընդունակ են այլևս ամեն քայլի. Իվետա Տոնոյան

«Պարոն Ծառուկյանի դեմ հարուցված այս գործը որևէ իրավական հենք չունի»,- այս մասին ԱԱԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Թեպետ ես իշխանությունների կողմից սանձազերված որևէ անօրինական քայլ այլևս չեմ բացառում, որովհետև իրենք իրենց անձնական ամբիցիաները, իրենց մանկության չկատարված երազանքները, իրենց անլիարժեքության կոմպլեքսները բավարարելու համար իրենց անհավասարակշիռ պահվածքով ընդունակ են այլևս ամեն քայլի»,- ասաց Իվետա Տոնոյանը։

«Մեր բոլոր թիմակիցները կանգնած են պարոն Ծառուկյանի կողքին»,- ընդգծեց Իվետա Տոնոյանը:

Հիշեցնենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը, իսկ ԱԱԾ շենքի մոտ հավաքվել են ԲՀԿ անդամներն ու Գագիկ Ծառուկյանի աջակիցները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930