Պատրաստում ենք վարսակից թխվածքաբլիթներ՝ առանց ալյուրի, ձվի և կարագի
Բաղադրիչներ
1. Վարսակի ալյուր – 350 գր
2. Կեֆիր – 2 բաժակ
3. Խնձոր – 2 հատ
4. Մեղր – 1/2 ճ
Պատրաստման եղանակը
1. Վարսակը խառնել կեֆիրի հետ: Պետք է ստացվի հեղուկ զանգված:
2. Թողնել 30 րոպե, այնուհետև ավելացնել քերած խնձորը, մի փոքր դարչին և մեղր:
3. Թաց ձեռքերով և գդալով թխվածքաբլիթներ ձևավորել և շարել կաղապարի մեջ:
4. Թխել 20-30 րոպե, 200 աստիճան ջեռոցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը