![](/banners/BeFunky-design.jpg)
ՆԱՍԱ-ն արտոնագրել է դեպի Լուսին տանող ամենակարճ ճանապարհը
![](https://168.am/wp-content/uploads/2020/09/2541144.jpg)
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) փորձագետները հայտնաբերել են Լուսին հասնելու ամենաարագ և ամենաէժան եղանակը և արտոնագրել այն: Նոր հետագիծը կկրճատի ճանապարհորդության ժամանակը 6 ամսից մինչև 2.5 ամիս, գրում է Science Alert-ը:
Նոր երթուղին ոչ միայն վառելիք կխնայի, այլ նաև թույլ կտա ավելի շատ գիտական սարքավորումներ տեղափոխել:
Առաջին հայացքից Երկրից Լուսին տանող երթուղու արտոնագիրը կարող է տարօրինակ թվալ, բայց ՆԱՍԱ-ի գիտնականները պնդում են, որ մշակումը մտավոր սեփականություն է, որը պահանջել է երկար և ճշգրիտ վերլուծություն ու մոդելավորում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը