
Հրդեհ է բռնկվել «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի նկուղային հարկում. «Թիվ 2» կանչով դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ

Սեպտեմբերի 8-ին, ժամը 01։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացու փողոցի թիվ 23 հասցեում գործող «Ոսկու աշխարհ»-ի նկուղից ծուխ է նկատվում։
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Ոսկու աշխարհ» ՍՊԸ-ի նկուղային հարկում գտնվող խոհանոցում (մոտ 20 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։53-ին, մարվել՝ 02։13-ին։
Այրվել են տեխնիկա, կահույք, և ջերմահարվել՝ կախովի առաստաղից մոտ 5 քմ հատված։