Ավստրալիայում պղպջակներից տուն է վաճառվում
Ավստրալիայի Իպսվիչ քաղաքի մերձակայքում վաճառվում է պղպջակներից տուն: Տան մակերեսը կազմում է ավելի քան հազար քառակուսի մետր: Տունն ունի 20 սենյակ, և այն կառուցվել է 39 տարի առաջ, գրում է Designboom-ը:
Անսովոր տունը բաղկացած է 11 բետոնե պղպջակներից, որոնց տրամագիծը կազմում է չորսից ութ մետր: Տունն ունի հյուրասենյակ, երեք ննջասենյակ, երկու սանհանգույց, խոհանոց, արհեստանոց, գինու մառան, երկու գրադարան, աշխատասենյակ:
Տարածքում կա ավտոտնակ և գոլֆի խաղադաշտ:
Տունը կարելի է ձեռք բերել 1.8 միլիոն ավստրալական դոլարով:
Պղպջակե տան ճարտարապետը ավստրալացի Գրեմ Բիրչելն է, ով այն կառուցել է 1981 թվականին՝ իր դիսերտացիայի նախագծի շրջանակներում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը