Բաժիններ՝

Տոկիոյում Խաղերը տեղի կունենան անկախ համավարակի հետ կապված իրավիճակից. ՄՕԿ-ի փոխնախագահ

Տոկիոյում Օլիմպիական խաղերը տեղի կունենան անկախ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից: Այդ մասին հայտարարել է Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) փոխնախագահ Ջոն Քոութսը, որի մեկնաբանությունները մեջբերում է AFP-ն:

Տոկիոյում Օլիմպիադան պետք է տեղի ունենար 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Սակայն կորոնավիրուսային համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվել են եւ տեղի կուենան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը:

Քոութսը, որը նաեւ գլխավորում է Տոկոյում Օլիմպիադայի անցկացման ՄՕԿ-ի համակարգող հանձնաժողովը, նշել է, որ մրցումները կկայանան «կորոնավիրուսի հետ կամ առանց դրա»:

«Դրանք կլինեն Խաղեր, որոնք հաղթել են COVID-19-ը, լույս թունելի վերջում»,- ասել է Քոութսը: Հունիսին Տոկիոյում Խաղերի կազմկոմիտեն պաշտոնապես հանդես է եկել հաջորդ տարի մրցումների անցկացման ձեւաչափի պարզեցման օգտին:

Պլանավորվում է, որ դրանք կկազմակերպվեն երեք բազային սկզբունքների վրա. իրավիճակի անվտանգության ապահովում, ծախսերի նվազարկում, որն անհրաժեշտ է Տոկիոյի բնակիչների կողմից ըմբռնման համար, ինչպես նաեւ Խաղերի անցկացման ձեւաչափի պարզեցում՝ դրանք ավելի անվտանգ դարձնելու նպատակով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս