Վարդենիսի դեպքերից հետո ՀՀ սահմանների որևէ ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել. Արծրուն Հովհաննիսյան

Երեկ Վարդենիսի ուղղությամբ ավիացիոն հարվածներից հետո  այս և Հայաստանի սահմանների որևէ այլ ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել:

Ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Եղել են հետախուզական դրվագներ, բայց մարտական գործողություններ չեն ընթացել,  նույնը՝  Նախիջևանի հատվածում: Տավուշի ուղղությամբ ևս համեմատաբար հանգիստ է»,- ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի գործողություններին, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ հակառակորդի մարտավարական և միջոցների կիրառման նրբությունների  փոփոխությունները ժամ առ ժամ ֆիքսում են, կան փոփոխություններ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930