Բաժիններ՝

Սետյենը նույնպես ֆաքսով դիմել է «Բարսելոնային»

«Բարսելոնան» ստացել է նոր հաղորդագրություն ֆաքսի միջոցով:

Հաղորդագրությունն ուղարկել են կատալոնյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Կիկե Սետյենի փաստաբանները: Նրանք «Բարսելոնային» խնդրել են տրամադրել այնպիսի ծանուցագիր, որն օրինականորեն պաշտոնականացնում  է Սետյենի և ակումբի միջև համագործակցության դադարեցումը:

Այս պահին ոչ Սետյենը, ոչ էլ նրա օգնականները չեն կարող իրենց համար նոր թիմ որոնել, քանի որ պաշտոնապես չեն տեղեկացվել պաշտոնանկության մասին:

Ինչպես նշվում է, «Բարսելոնան», ստանալով մարզչի ներկայացուցիչների խնդրանքը, պատրաստվում է դրան պատասխանել «ժամանակին և օրինական կարգով»:

Սետյենը և նրա շտաբը նաև պահանջում են վճարել դրամական փոխհատուցում՝ պայմանագրերը դադարեցնելու համար: Դա դեռ տեղի չի ունեցել:

Ավելի վաղ թիմին ֆաքս էր ուղարկել Լիոնել Մեսսին՝ խնդրելով անվճար բաց թողնել իրեն։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31