«Ի՞նչ է անում ՀՔԾ-ն Շիրակի պետհամալսարանում (լուսանկարներ)». Գագիկ Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ է անում ՀՔԾ-ն Շիրակի պետհամալսարանում (լուսանկարներ)
ՀՔԾ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, վատահամբավ և տխրահռչակ Սահակ Մինասյանն իր թիմով, գրեթե ամբողջ օրն անցկացրել են ՇՊՀ-ում… Ըստ տեղեկությունների՝ ՇՊՀ-ում կրկին անցկացվում է ապրանքագիտական փորձաքննություն, որն արդեն երրորդն է 2018 թ-ի մայիսից ի վեր… Հետաքրքիր է, ի՞նչն են այսքան փորձաքննության ենթարկում…
2018 թ-ի նոյեմբերին, երբ փորձագետները ՇՊՀ-ում էին, նաև հրավիրեցին ինձ… Չէի ցանկանում գնալ, բայց պարզվեց, որ իմ ներկայությունը շատ կարևոր էր, քանի որ Մինասյանի տղաների քավորը, ով նախկին ռեկտորի և ներկայիս ռեկտորի ԺՊ-ի խորհրդականն է, բացահայտ փորձեց կեղծ տեղեկություններ տրամադրել փորձագետներին, թե իբր “Բանականության բանալի” ակումբի կահույքը ևս այդ 100 միլիոն դրամի մեջ է մտել, որը, իբրև թե, ծախսվել է դահլիճի վերանորոգման և վերը նշված ակումբի շինարարության համար… Այնինչ, դահլիճի և այդ ակումբի կահույքը Համաշխարհաին բանկի գումարներով է գնվել… Չեմ զարմանա, եթե պարզվի, որ այսօր ևս նույն փորձերն են կատարվել՝ կեղծել իրականությունը… Ժամանակին նույն Մինասյանը ԿԳ հանձնաժողովին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին տարբեր թվեր էր ասում՝ դահլիճի վերանորոգման պահով…
Ի դեպ, հետաքրքիր է՝ ՀՔԾ-ի ներկայացուցիչները քննե՞լ են գրադարանի 15 տոննա գիրքը ոչնչացնողներին, որոնք ԿԳ-ին այլ փաստաթուղթ են տրամադրել, իսկ իրավապահներին՝ լրիվ այլ …
Մեկ տարի է ՀՔԾ-ի վերահսկողության տակ գտնվող այս գործի շրջանակներում ՀՔԾ-ն ճշտե՞լ է, թե իրականում ի՞նչ արժեր 14 միլիոն դրամով ՇՊՀ-ի համար գնված դիզելային գեներատորը, որն, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ընդամենը 2-3 հազար դոլար է…
ՀՔԾ-ն պարզե՞լ է, թե ինչպես է Մինասյանը 2017-18 թթ-ների ուստարում կեղծ լիցենզիաներով ուսումնական ծրագրեր մատուցել… Օրինակ՝ իրավագիտություն, քաղաքագիտություն, դիզայն և այլն…
ՀՔԾ-ն մինչև հիմա պարզե՞լ է, թե նախկին և ներկայիս ռեկտորների վարորդն ի՞նչ հաստիքով է աշխատել այդ ժամանակ, քանի որ նրա անունը չկա բուհի վարորդների ցանկում…
ՀՔԾ-ն ճշտե՞լ է, թե ինչպե՞ս է ՆՈՐԿԵՆՏ ծրագրի շրջանակներում Մինասյանի ընկերուհին,կեղծելով իր մասին տվյալները և մասնակցելով կեղծ մրցույթին, որին, իբրև թե, մասնակցել է այդ ժամանակ ԱՄՆ մշտական բնակության մեկնած բուհի նախկին աշխատակիցներից մեկը, հաղթել այն և գրպանել 1 միլիոն 700 հազար դրամ գումար… Իմ ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ այդ ամենի կազմակերպիչներից մեկը կեղծ ցուցմունք է տվել ՀՔԾ-ում…
ՀՔԾ-ն միչև հիմա ի՞նչ է պարզել ՊԵԿ-ից, որը ևս քրեական գործ է հարուցել ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից բուհում անօրինական կարկանդակի և բուլկու արտադրամաս բացելու վերաբերյալ…
ՀՔԾ-ն պարզե՞լ է, թե ինչպես է բուհի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը 2017 թ-ի սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 2-ը բուհի աշխատակիցներին աշխատացրել նախկին՝ ժամավճարային պայմանագրերով, իսկ վճարել է դրույքաչափերով, որի պատճառով ՇՊՀ-ի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գրեթե բոլոր անդամները ֆինանսական վնաս են կրել…
ՀՔԾ-ն պարզե՞լ է, թե ինչպե՞ս է ՇՊՀ-ի նախկին ռեկտորը 2018 թ-ի մարտի վերջին իր հաշվետվության ժամանակ բացահայտել, որ բուհի ֆինանսական բացասական սալդոն կազմել է 242 միլիոն 273 հազար դրամ…
ՀՔԾ-ն պարզե՞լ է, թե ինչպե՞ս է ՇՊՀ-ի նախկին ռեկտորն ապօրինաբար բուհում ներդրել ինտեգրված ուսուցում կոչվածը, որը Հայաստանում գոյություն չունի…
Բազմաթիվ այլ հանցագործությունների մասին ևս բազմաթիվ տեղեկություններ կան… Սակայն դատախազությունը և ընդհանրապես իրավապահ համակարգը մեկ մարդու պես 3 տարի է լռում են և ընթացք չեն տալիս Մինասյանին վերաբերող այդ գործերին՝ նախապատվությունը տալով իշխանությունների համար անցանկալի մարդկանց դեմ գործերին…
Հետաքրքիր է, այս անգամ սայլը տեղից շարժվելու՞ է և Մինասյանը, ով Գյումրիում տարածված լուրերի համաձայն, աջուձախ հայտարարում է, որ իր հարցերը լուծել է նիկոլենց հետ, պատասխանատվության ենթարկվելու՞ է…»:
Ի՞նչ է անում ՀՔԾ-ն Շիրակի պետհամալսարանում (լուսանկարներ)ՀՔԾ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև Շիրակի պետհամալսարանի…
Gepostet von Gagik Hambaryan am Donnerstag, 27. August 2020