Բաժիններ՝

Ջոկովիչը Ցինցինատի մրցաշարի կիսաեզրափակիչում է

Թենիսի աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Ցինցինատիի մրցաշարի կիսաեզրափակիչում է: Նյու Յորքում ընթացող Ցինցինատիի մրցաշարի տղամարդկանց մենախաղի քառորդ եզրափակիչում Ջոկովիչը մրցեց գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ և 1 ժամ 3 րոպե ձգված մրցախաղում հաղթեց երկու սեթում` 6:3,6:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Ջոկովիչը կմրցի իսպանացի Ռոբերտո Բաուտիստա-Ագուտի հետ:

Նախապես այս մրցաշարը պետք է անցկացվեր ամերիկյան Ցինցինատի քաղաքում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով կազմակերպիչներն այն տեղափոխել են Նյու Յորք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31