«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջին օրերին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, հատկապես՝ Պետաիրավական հարցերով հանձնաժողովի անդամները, քննարկումներ են ունեցել եւ փորձել հասկանալ, թե երբ կարող են խորհրդարանում կազմակերպել Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները հետևողական գործողությունների շնորհիվ բացահայտել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու ևս մեկ դեպք:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր Կառավարության հերթական նիստում ներկայացրեց «Սահմանապահ համայնքների սոցիալական աջակցության վերաբերյալ» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
«Լաուրա» սաստիկ փոթորիկն օգոստոսի 27-ին մոլեգնել է Լուիզիանայի նահանգի ծովեզերքին: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ-ի Փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը։
Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիտողություն արեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ «Կառավարության նիստում արդեն մի քանի անգամ հնչում է, որ այս կամ այն նախագիծը երեկ չէ, երեկ իրիկունն է ուղարկվել կարծիքի, սա որքա՞ն է շարունակվելու, լավ»,- ասաց Ն. Փաշինյանը։
Կորեայի Հանրապետության ազգային վեհաժողովն օգոստոսի 27-ից ժամանակավորապես կդադարեցնի աշխատանքն այն բանի պատճառով, որ խորհրդարանական պուլում լուսանկարիչներից մեկը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
ՀՀ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 4-ամյա փոքրիկն օգոստոսի 27-ին դուրս կգրվի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: Այս մասին տեղեկացնում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը: «Նրա կյանքին ու առողջությանն այլևս վտանգ չի սպառնում: Փոքրիկը ընտանիքի մյուս հինգ երեխաների հետ, որոնք նախնական սուր էկզոգեն թունավորմամբ տեղափոխվել էին Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն նախնական տվյալներով տեղափոխվելու են Երևանի մանկան տուն»,- նշել է Դերձյանը:
Կառավարության այսօրվա նիստում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ Արդարադատության նախարար Ռուսամ Բադասյանի ներկայացրած օրենքների նախագծի փաթեթին՝ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» վերաբերյալ, նշելով, որ փաթեթն իրենց ուշ են ներկայացրել։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Կառավարության նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։
Արցախի Հանրապետությունում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը` ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
Բողոքի ակցիաներ կառավարության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ
Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը ներկայացրեց «Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում» Ախուրյան գետի առաջին փուլի ծրագրի՝ հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը։
Օգոստոսի 26-ին, ժամը 22։00-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկատվություն է ստացվել, որ Կաթնաղբյուր գյուղին հարակից ձորում հայտնաբերվել է տղամարդու դի․ դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ակտիվորեն թեժ աշնանն է պատրաստվում ոչ միայն իշխանությունը, այլեւ ընդդիմությունը։ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է՝ ձեռնամուխ լինել ԲՀԿ տարածքային կառույցների վերակազմակերպմանը, վերահաշվառմանն ու ակտիվացմանը։ Իսկ ինքը՝ կուսակցության ղեկավարը, պատրաստվում է առաջիկայում շրջել բոլոր մարզերով եւ անձամբ հանդիպել ժողովրդի հետ՝ ճշտելու հանրային տրամադրությունները, հոգսերը, պահանջներն իշխանությունից եւ ընդդիմությունից։
«Հիմա հյուրանոցում ենք, մեզ քոթեջներ են տվել, օրը 2 անգամ էլ հաց են տալու: Երեկ փրկարարներն օգնեցին, որ մասում, որ վտանգավոր չէր՝ շոր, մի քանի իր, օգնեցին, իջեցրին: Մի մասն էլ այսօր պետք է հանեն, տեսնեն, թե ինչն է հնարավոր, ինչը՝ ոչ»: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից փլուզված շենքի բնակիչը, որը հարևանների հետ տեղափոխվել է հյուրանոց:
«Իրավականուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եթե էս քանի օրը ես ինֆարկտ ստանամ ու դառնամ հավերժի ճամփորդ, իմացե՛ք. մեղավորը կառավարության իրավական ակտերի մշակման կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարն է։
Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 203 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 270-ի:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերին՝ նշեց, որ արդեն վեց օր է, ինչ գործնականում կա ամենօրյա դեպքերի 200-ից քիչ վարակվածներ, իսկ երեկվա ցուցանիշը մի փոքր արդեն բարձր է՝ 203։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման կարգի շուրջ բողոքները շարունակվում են: Եվ ըստ երեւույթին բողոքներն այնքան շատ են թե՛ ուսուցիչների եւ թե՛ աշակերտների ծնողների կողմից, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը որոշել է կրկին քննարկել մի շարք դրույթներ, որոնք առկա են եղել ուղեցույցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ երեկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի ունեցած գազի պայթյունին, որի հետևանքով փլուզվել էր բնակելի շենքի մի մասը։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կորոնավիրուսի համավարակով եւ արտակարգ դրությամբ պայմանավորված տնտեսական անկումը նոր թափ է հավաքում: Եվ եթե տնտեսության անկումը նախորդ ամիսներին որոշակի տեմպով դանդաղել էր, ապա հուլիսի տվյալներն այնքան էլ ոգեւորիչ չեն:
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, «Մեկ Հայաստան» կուսակցության անունից կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու, մարդու կյանքի եւ առողջության համար վտանգ ներկայացնող տեղեկատվությունը թաքցնելու եւ աղավաղելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու փաստերով քրեական գործ հարուցելու պահանջով։
Երեկ ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից պայթյուն էր տեղի ունեցել: Փրկարարները շենքի բնակիչներին տարհանել էին, իսկ 3 քաղաքացիների փլատակների տակից էին դուրս բերել: Երրորդ քաղաքացուն փրկարարները մահացած էին գտել, իսկ մյուս երկու քաղաքացիներն այս պահին գտնվում են հիվանդանոցում:
Ուրեմն հրավիրել է այսպես կոչված համապետական ծնողական ժողով (թե էտ ինչ մեղքս ա) և տապալված կրթական գործընթացի վերականգնման խնդիրների մասին մասնագիտական դատողություններ անելու փոխարեն անդադար դիմակ է գովազդում:
Մարդու իրավունքների պաշտպանին են հասցեագրվել բողոքներ նոր կորոնավիրուսային (COVID-19) համավարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում փոստային առաքման միջոցով անձնական օգտագործման համար այլ երկրից դեղեր ստանալու խոչընդոտի վերաբերյալ:
Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հիմա հասկացա, թե ինչի էր ասում՝ «ղալաթա անում նա, ով ասումա հիմա կոռուպցիա կա»։ Փաստորեն ինքն էլ գիտի, որ կա, բայց իրան թվումա, որ դրա մասին չխոսեն, ժողովրդին հնարավոր կլինի խաբել, համոզել, որ էդպիսի բան չկա։ Ես նորից եմ ասում, գաղտնի հրամանով, խախտելով օրենքը, իր համախոհների աշխատավարձերը բարձրացնելը ամենաակնհայտ կոռուպցիոն հանցագործությունն է, որի համար Նիկոլը քրեական պատասխանատվության պետք է կանչվի։
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։
Հանդիսացել եմ ներկայումս իշխանության ղեկին գտնվող ՔՊԿ-ի հիմնադիր անդամ (մինչև զինվորական ծառայության անցնելը) և այսպես կոչված «հեղափոխության» համակիրներից ( չշփոթել «զոմբիի» հետ)։ Բայց….
Վաշինգտոնը չինական 24 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել Հարավչինական ծովում արհեստական կղզիներ բարձրացնելու գործում օգնություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդել է Միացյալ Նահանգների առեւտրի նախարարությունը: