
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սևանում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 26-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցից, ինքնությունը պարզելու նպատակով, բաժին է հրավիրվել 31-ամյա Գևորգ Բ.-ն:
Բաժնում պարզվել է, որ նա 2015 թ. հունվարի 1-ից ՌԴ Ռոստովի մարզի ՆԳԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի (Շորթումը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: