
Մեսսիի հայրն անգլիական Մանչեսթերում է և բանակցություններ է վարում

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը Մանչեսթեր քաղաքում է: Այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: Ըստ պարբերականների, Մեսսիի հայրն այդ քաղաքում սկսել է բանակցությունները «Մանչեսթեր Սիթիի» հետ: Կողմերի միջևը բանակցությունները ընթանում են երկու տարվա պայմանագրի շուրջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից:
Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: