Մոսկվայի բուժհաստատությռուններում սկսվել են կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութի մատակարարումները հետգրանցումային փորձարկումներ անցկացնելու համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:
«Մեդիա իրավունք». Արփինե Հովհաննիսյանի և Մարիամ Այվազյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շատ վաղուց է հանդիպել և իր հրաժարականի մասին խոսակցություն չի ունեցել․ «Վարչապետի հետ, նույնիսկ չեմ հիշում, վերջին անգամ երբ եմ հանդիպել, այնքան վաղ է եղել, հետևաբար, նման խոսակցություն չեմ ունեցել: Նման հրապարակումներ կան արդեն երկու տարի, հետևաբար՝ իմաստ չեմ գտնում պատճառներ փնտրել, թե ինչու»,- ասել է նախարարը։
Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն օգոստոսի 27-ին հեռավար ձևաչափով մասնակցել է «COVID-19 համավարակի պայմաններում խոցելի երեխաներին տրամադրվող ծառայությունների և երեխաների պաշտպանության արագ արձագանքման համակարգի ուժեղացում» ծրագրի բացմանը։ Այն իրականացվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ և ուղղված է համակարգի ամրապնդմանը, կարողությունների զարգացմանն ու կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին արագ արձագանքելուն։
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից։
Հանդիպման մասնակիցները նշել են, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակում, երբ մշակութային կյանքը հարկադրված դադարի մեջ է, իրենք ձգտում են ճկուն լինել և լուծումներ գտնել: Թատրոններն ու նվագախմբերն իրականացրել են առցանց հեռարձակումներ ու ներկայացումներ, հանդես են եկել մի շարք նախաձեռնություններով՝ ձգտելով պահել կապը հանդիսատեսի հետ: Որոշներն սկսել են բացօթյա ներկայացումներ, բայց ոչ բոլոր թատրոններն ունեն դրա հնարավորությունը։ Նշելով, որ թատրոնը կենդանի արվեստ է և կարող է գոյատևել բացառապես հանդիսատեսի հետ հաղորդակցմամբ՝ թատրոնների ղեկավարները կարևորել են այս իրավիճակում իրենց գործունեության համար հստակ չափորոշիչների մշակումը:
«Կայրաթը» այս մրցաշրջանն անցկացնում է շատ բարձր մակարդակի վրա. Ալեքսեյ Շպիլևսկու թիմը հինգ տուրից հետո առաջինն է Ղազախստանի առաջնությունում: Այնուամենայնիվ, մրցակիցների միջև առկա անջրպետը լուրջ չէ, երկրորդ «Աստանան» ունի հինգ միավոր պակաս, բայց միևնույն ժամանակ դեռ պահեստային հանդիպում ունի, իսկ «Տոբոլը» և «Կայսարը» նույն հեռավորության վրա են:
ՀՀ կառավարության նիստում հաստատվել է Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից:
Չինաստանը հանդես գալիս ԱՄՆ-ի անօրինական պատժամիջոցների դեմ չինական այն ընկերությունների հասցեին, որոնք Հարավկորեական ծովում մասնակցել են արհեստական կղզիների կառուցմանը, եւ պատրաստ է վճռական քայլեր ձեռնարկել իր քաղաքացիների ու ձեռնարկությունների շահերն ու իրավունքները պաշտպանելու համար: Այդ մասին օգոստոսի 27-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ դիմակ չկրելու ռեժիմը խախտելու համար տուգանքները չեղյալ համարելու մասով․
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ ընդունել է առեւտրի եվրակոմիսար իռլանդացի Ֆիլ Հոգանի պաշտոնաթողությունը, որը խախտել է կարանտինն Իռլանդիա կատարած մասնավոր ուղեւորության ժամանակ, ինչը մեծ սկանդալ է հարուցել այդ երկրում:
Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանում գերի ընկած ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ պարտադրված տեսաուղերձ նկարահանելու դեպքի առթիվ հորդորում է ահազանգել հումանիտար իրավունքի պահպանման հարցերով զբաղվող կառույցներին:
Ինչպես հայտնում է Diario Sport-ը` TyC Sports-ին հղումով, արգենտինացին չի ցանկանում տուգանվել «Բարսայից» կամ կարգապահական տույժի ենթարկվել, քանի որ նա մտադիր է խուսափել ակումբի հետ վեճերից:
«Երեկվանից փորձում էի վերլուծել տեղի ունեցած դատական նիստի պրոցեսը՝ հասկանալու՝ արդյո՞ք հնարավոր է, որ էստեղ օրինական արդար դատական ակտ կայացվի: Ակնհայտ է, որ՝ ոչ: Եվ եթե միշտ, օրինակ, փորձում ենք, ասում ենք՝ «ծանոթանանք, դատական ակտը տեսնենք ինչ ա գրել, բողոքարկենք», էս պահին նույնիսկ դրա կարիքը չկա ասելու՝ ծանոթանանք, որովհետև պրոցեսը ցույց տվեց, որ ակնհայտ էր՝ դատարանը գործի նյութերին ընդհանրապես ծանոթ չէ»,- այսօրվա դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Սևանա լճի ափամերձ հատվածներում ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժումը գործնական փուլում է. երեկ լրատվամիջոցների հետ զրույցում նշել է Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը:
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սա ոչ թե իշխանություն է, այլ` փորձանք: Երկրում կորոնավիրուսից մահացել է 1100-ից ավել մարդ, իսկ առողջապահության նախարարը հայտարարում է, թե շատ վաղուց վարչապետին չի հանդիպել: Սա նույն բանն է, եթե պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարը հայտարարի, թե վարչապետին վաղուց չի հանդիպել: Հիմա պարզ է՝ ինչու է նման խայտառակ իրավիճակ գրանցվել համավարակի դեմ պայքարում:
Օգոստոսի 27-ին, ժամը 12։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ուլնեցու փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։
Քրեական գործով մեղադրյալ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա ընթացքը լուծելու։
Վրաստանի նախկին վարչապետ Միխեիլ Սահակաշվիլին իր տեսաուղերձում նա Ուկրաինային՝ որպես իր «երկրորդ տուն», շնորհակալություն է հայտնել, նշելով, որ այժմ վերադառնում է հայրենիք:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կարող է հեռանալ թիմից:
Հայաստանի տնտեսությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից շատերը կարելի է լուծել՝ բանակցելու, պլանավորման, գիտելիքի ու փորձի առկայության դեպքում։ Ի՞նչ լուծումներ կան հենց այսօր, որոնք կարող են մեր երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, բարեփոխումների և երկարատև զարգացման ուղի նախանշել։ Այս մասին են խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու հանդիպման մասնակիցները՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը, տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանը, մեկնաբան Հրաչուհի Միրզոյանը, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը թարմացրել է այն երկրների ցանկը, որոնք COVID-19 նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի պատճառով գտնվում են ճանապարհորդության համար վտանգավոր 3-րդ մակարդակում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Այսօր Կառավարության հերթական նիստում Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Կառավարության նիստում ներկայացրեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության» մասին և հարակից օրենքներում։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար բժիշկ Հագոպ Հովագուիմիանին շնորհվել է Ազգային հերոսի բարձրագույն կոչում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Օգոստոսի 27-ի ցերեկը, 28-31-ը, սեպտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քննարկելով համավարակի հետևանքով երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացությունը, գործազրկության և աղքատության հարաճուն տեմպերը, աշխատանքային խումբը որոշեց մշակել արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման պատճառով կիրառված տուգանքները չեղարկելու (համաներելու) մասին նախագիծ: Առաջիկայում այն ՀՀ Ազգային ժողովում շրջանառության մեջ կդնի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը համարեց հիմնավոր և թողեց անփոփոխ:
«Բոլոր տուգանքները պետությունը հաշվառում է, արձանագրությունները կազմում է, տեսնում է՝ Պողոսյան Պողոսին տուգանել է 10.000 դրամ, վերադարձնում է այդ գումարը: Վերադարձնում է տարբեր եղանակներով՝ փոխանցել հաշիվներին, բանկերում բացել հատուկ սպասարկման կետեր, դրանք տեխնիկական հարցեր են: Այստեղ կարևորն այն է, որ, ի տարբերություն իշխանության արած հայտնի համաներման՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու վերաբերյալ, այստեղ արդարությունն ապահովված է, այսինքն՝ նաև նրանք, ովքեր տուգանքները վճարել են, նրանց գումարները վերադարձնելու մասին ենք նշել, իսկ իրենք, եթե հիշում եք՝ չէին տվել դա, միայն ասում էին՝ նրանք, ովքեր չեն վճարել տուգանքները, ինչի հետևանքով՝ բարեխիղճները տուժեցին, իսկ անբարեխիղճները շահեցին»,- ասաց նա:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետության կատարվել է Էջմիածնի Մայր Տաճարի զանգակատան խաչի օծման արարողությունը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: