Իտալացի ականավոր կոմպոզիտոր Ջոակինո Ռոսինիի այս հանրահայտ ստեղծագործության համերգային կատարումը կներկայացվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի և նրա եղբոր՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ընդդեմ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ներկայացրած հայցադիմումը հունիսի 11-ին վարույթ է ընդունվել: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեց հայցվորների ներկայացուցիչ Լիլիթ Ենոքյանը՝ հավելելով, որ դատարանն այդ որոշումն ուղարկելու է պատասխանողին՝ տալով երկշաբաթյա ժամկետ՝ առարկությունները և դիրքորոշումները դատարանին ներկայացնելու համար:
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Կարծում եմ՝ այսպես թե այնպես, ադրբեջանական տեսլականում կա խնդրի չակերտավոր լուծման ռազմական ճանապարհը, և դա Ալիևը երբեք չի թաքցրել: Նա հերթական անգամ խոսում էր դրա մասին՝ նշելով, թե ով կարող է իրենց զրկել դրանից, ինչ է նշանակում, թե ռազմական լուծում չի կարող լինել։ Այո, խնդրին ռազմական լուծում չի կարող լինել, եթե Ադրբեջանը գնա նման լուծման, ապա, ինչպես 90-ականներին, այնպես էլ այս անգամ՝ արժանի հակահարվածի կարժանանա, որովհետև սա մեզ համար մարդու ազատ ապրելու իրավունքի մասին է, և հետքայլի իրավունք չունենք»։
Արմավիրի մարզի Մերձավան և Այգեկ գյուղերի հատվածում այսօր՝ հուլիսի 10-ին, սև ծուխ է նկատվել: 168.am-ը այդ ժամանակ նկարահանումներ էր անում մերձակա բնակավայրում։ Օդ բարձրացող ծուխը տեսնելուն պես կապ հաստատեցինք ԱԻՆ լրատվական ծառայության հետ՝ ճշտելու, թե ի՞նչ է վառվում, սակայն մեզ պատասխանեցին, որ նման ահազանգ չեն ստացել:
Ֆիրդուսի թաղամասի բնակիչների մի մասը համաձայն է բնակարանը վաճառել կառուցապատողին և այլ տեղ տուն գնել, մյուս մասն այդ մասին լսել անգամ չի ուզում: Բնակիչներից շատերը պնդում են, որ իրենց տները շատ ցածր են գնահատվել, և վերահաշվարկ են պահանջում: Թաղամասի վաղեմի բնակիչ Սուսաննա Կիրակոսյանը, օրինակ, իրեն խաբված է զգում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում է:
ՀՀ դատախազի տեղակալ , արդարադատության II դասի պետական խորհրդական Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ավտովարկավորման շահավետ պայմաններ և վարկի ձևակերպման արագ ու հարմարավետ գործընթաց՝ ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներից:
Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այդ մասին հաղորդել է «Սաբահ» հրատարակությունը:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ Գորիս քաղաքում գտնվող 7530քմ․ մակերեսով ոչ բնակելի տարածքի վարձակալության վերաբերյալ կատարված վերահսկողության մասին փաստաթղթերը:
Գյումրու «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության» թիվ 2 գիշերօթիկ հաստատության 10 սան վարակվել է կորոնավիրուսով:
Գերմանիայի միջազգային որոնողական և փրկարարական կենտրոնը (ISAR) Հայաստան կգործուղի բուժաշխատողների մեկ խումբ: ության «Ֆեյսբուք»-ի էջից:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հորդորել է դպրոցները բացել առաջիկա ուսումնական տարում եւ քննադատել հեռավար ուսուցումը՝ այն համարելով «ահավոր»՝ առերես ուսուցման համեմատությամբ:
Հայաստանում չորս ամսվա ընթացքում իրականացրած կորոնավիրուսի 131.216 թեստավորումներից դրական է եղել 30.903-ը: Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Արմեն Վարդանյանը, որը կորոնավիրուսով վարակված 30.903 քաղաքացիներից մեկն է, երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե 14-օրյա մեկուսացման շրջանի ավարտից հետո իր կամքով ու միջոցներով կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը դրական արդյունք է ցույց տվել:
Հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանի և Արցախի փոխգործակցությանն, Արցախի զարգացմանն ուղղված ծրագրերին:
Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակը շարունակում է վատթարանալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներում. մեկ օրում նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել Մեքսիկայում, Արգենտինայում եւ Կոլումբիայում, ախտահարվածների թվի աճի տեմպերը շատ բարձր մակարդակում են մնում ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում:
Սյունիքի մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 366-ի, բուժում է ստանում 135 քաղաքացի:
Երեկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռավար հանդիպում է ունեցել իր ավելի քան 70 համախոհների և աջակիցների հետ: Հանդիպման աշխարհագրությունն ընդգրկել է Հայաստանը, Արցախը, Գերմանիան, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, Կանադան, Ռուսաստանը եւ այլն:
Նախորդ տարի ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած Արթուր Աջամյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում փոխանցեց, որ հարուցված քրեական գործում նոր փաստեր են ի հայտ եկել։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԿԾՀ) այս պահին արտահերթ նիստում քննարկում է «ՎԵՈՆ Արմենիա»-ի ներքո հանդես եկող հեղահաղորդակցման «Բիլայն» ընկերության օտարման հարցը «Թիմ» ՍՊԸ-ին, որի սեփականատերերը Յուքոմից դուրս եկած Եսայան եղբայրներն են:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի «Լոռի»-«Արարատ» հանդիպումը չի կայանա:
Ֆիրդուսի պաշտպանության նախաձեռնող խումբը թաղամասի օտարման և կառուցապատման աշխատանքներում բազմաթիվ խնդիրներ է նկատել. ասուլիսի ժամանակ ասաց նախաձեռնող խմբի անդամ «Ֆիրդուս. տեղի հիշողությունը» գրքի հեղինակ Տիգրան Ամիրյանը: Նրա խոսքով՝ կան պատմամշակութային, ճարտարապետական, քաղաքաշինական, իրավական մի շարք խնդիրներ:
Վերջինիս դեպքում բոլոր ոլորտների զարգացման նոր ռազմավարությունը պետք է բխի մեր ազգային անվտանգության ողնաշարից և մեր ազգային շահից։
«Փոփոխություն չկա, նույն վիճակին է ինքը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի եղբայրը՝ Կարեն Մխիթարյանը:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը լայնածավալմշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում և «Առինջ մոլում»:
Նախագծով ՀՀ առողջապահության նախարարությանն օժտում են նաև մեկ այլ լիազորությամբ, այն է՝ բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացում ներառել և վերաբաշխել բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմին, ինչպես նաև համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո ներգրավել նաև համապատասխան մասնագիտացում, սակայն որակավորում չունեցող բուժաշխատողներին կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորներին։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Արցախ: Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր մարզական տնօրեն ունի: