Բաժիններ՝

Հրդեհ Արմավիրի մարզի բնակավայրերից մեկում  

Արմավիրի մարզի Մերձավան և Այգեկ գյուղերի հատվածում այսօր՝ հուլիսի 10-ին, սև ծուխ է նկատվել: 168.am-ը այդ ժամանակ նկարահանումներ էր անում մերձակա բնակավայրում։ Օդ բարձրացող ծուխը տեսնելուն պես կապ հաստատեցինք ԱԻՆ լրատվական ծառայության հետ՝ ճշտելու, թե ի՞նչ է վառվում, սակայն մեզ պատասխանեցին, որ նման ահազանգ չեն ստացել:

Հետո 168.am-ը կապ հաստատեց Մերձավան համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանի հետ. «Ես էլ եմ առավոտյան նկատել, բայց դա Մերձավանում  չի եղել, դեպի Այգեկ գյուղի ուղղության վրա էր, վարելահողեր կան այդ տարածքում, երևի այնտեղ է եղել»:

Փորձեցինք կապ հաստատել Այգեկ համայնքի ղեկավար Վարուժան Աբրահամյանի հետ, սակայն պարզվեց, որ նա  կորոնավիրուսով վարակված՝ գտնվում է հիվանդանոցում:

Մենք, իհարկե, շարունակում ենք որոնողական աշխատանքը՝ պարզելու, թե կոնկրետ որ բնակավայրում, ինչ էր վառվում, և որն էր հրդեհի պատճառը, տեղեկություններ ստանալուն պես  կտեղեկացնենք մեր ընթերցողներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս