Թուրքիայի Պետխորհուրդը Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարին վերադարձրել է մզկիթի կարգավիճակը
Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այդ մասին հաղորդել է «Սաբահ» հրատարակությունը: Այսպիսով, նշում է հրատարակությունը, այդ դատական որոշումը ճանապարհ է բացում այդ թանգարանային հուշարձանի վերածում մզկիթի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: