Չեմպիոնների լիգայում կայացավ ¼ եզրափակիչի վիճակահանությունը
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացավ քառորդ եզրափակիչի վիճակահանությունը:
Ըստ վիճակահանության կմրցեն հետևյալ զույգերը.
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողը / «Յուվենտուս»-«Լիոն» զույգի հաղթողը
«Լայպցիգ»-«Ատլետիկո»
«Բարսելոնա»-«Նապոլի» զույգի հաղթողը / «Բավարիա»-«Չելսի» զույգի հաղթողը
ՊՍԺ- «Ատալանտա»
Չեմպիոնների լիգայի մյուս 4 թիմերը դեռևս պետք մրցեն միմյանց միջև: Այդ հանդիպումները նախատեսված են օգոստոսի 7-8-ին: «Բավարիան» տանը կընդունի «Չելսիին» (առաջին խաղը՝ 3-0), «Մանչեսթեր Սիթին» ուժերը կչափի «Ռեալի» հետ (2-1), «Յուվենտուը»՝ «Լիոնին» (0-1) և «Բարսելոնան» էլ կփորձի գերազանցել «Նապոլիին» (1-1):
Կիսաեզրափակիչ.
«Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» և «Յուվենտուս» – «Լիոն» զույգերի հաղթողը կմրցի «Բարսելոնա»-«Նապոլի» և «Բավարիա»-«Չելսի» զույգերի հաղթողի հետ
«Լայպցիգ» – «Ատլետիկո» զույգի հաղթողը կհանդիպի ՊՍԺ-«Ատալանտա» զույգի հաղթողի հետ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա օգոստոսի 23-ին: