Բաժիններ՝

Մխիթարյանը Սերիա Ա-ի հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Սերիա Ա-ի հերթական տուրի խորհրդանշական թիմի կազմում է:

Whoscored-ի կազմած խորհրդանշական թիմի կազմում են` Ալեսիո Կրանյո («Կալյարի»), Մերտ Մուլդուր («Սասուոլո»), Ռաֆայել Տոլուա («Ատալանտա»), Ֆեդերիկո Կեչերինի («Ֆիորենտինա»), Մարիո Ռուի («Նապոլի»), Դոմենիկո Բերարդի («Սասուոլո»), Հենրիխ Մխիթարյան («Ռոմա»), Ռոդրիգո դե Պաուլ («Ուդինեզե»), Ռոբին Գոսենս («Ատալանտա»), Զլատան Իբրահիմովիչ («Միլան»), Սիմոնե Ձաձա («Տորինո»):

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 31-րդ տուրում «Ռոմա»-ն Հռոմի Օլիմպիական մարզադաշտում հյուրընկալեց «Պարմա»-ին: Հյուրերին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: «Պարմա»-ից աչքի ընկավ Կուչան: Սակայն խաղակեսի վերջնամասում Հենրիխ Մխիթարյանը, որը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր, հավասարեցրեց հաշիվը: Երկրորդ կեսի 57-րդ րոպեին ստանալով Մխիթարյանի փոխանցումը՝ Վերետուն առաջ մղեց «գայլերին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031