Բաժիններ՝

Թրամփը քննադատել է հեռավար ուսուցումը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ հորդորել է դպրոցները բացել առաջիկա ուսումնական տարում եւ քննադատել հեռավար ուսուցումը՝ այն համարելով «ահավոր»՝ առերես ուսուցման համեմատությամբ:

«Այժմ, երբ մենք դրա վկաներն ենք դարձել մեծ մասշտաբներով եւ այդ մասին գիտենք ոչ թե լսելով, վիրտուալ ուսուցումն ահավոր է՝ դպրոցում կամ մասնաշենքում ուսուցման համեմատությամբ: Դրանք ընդհանրապես չի՛ կարելի համեմատել: Դպրոցները պետք է բացվեն աշնանը: Եթե դրանք չբացվեն, ապա ինչո՞ւ է դաշնային կառավարությունը ֆինանսավորում տալու: Նա դա չի՛ տա»,-Twitter-ում գրել է Թրամփը:

Դպրոցները գործնականում ԱՄՆ-ի ամբողջ տարածքում փակվել են մարտին, եւ ճնշող մեծամասնությունն այդպես էլ փակ է մնացել մինչեւ ուսումնական տարվա վերջը: Արդյոք ուսումնական հաստատությունները կբացվեն նոր ուսումնական տարում կամ կշարունակվի հեռավար ուսուցումը, առայժմ հայտնի չէ: Դպրոցական հաստատությունները բացելու մասին որոշումը կրթության պետական համակարգում ընդունվում է առանձին նահանգների օկրուգների մակարդակով: Մասնավոր դպրոցները եւ բուհերը որոշումն ընդունում են ինքնուրույն, բայց նաեւ պետք է գործեն նահանգների գործող կանոնների եւ պահանջների շրջանակներում: Հուլիսի 7-ին Թրամփը հայտարարել է, որ նահանգապետերի վրա ճնշում է գործադրելու դպրոցները բացելու հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս