Բաժիններ՝

Աշխարհում կորոնավիրուսի տարածման նոր ռեկոդրներ: ԱՄՆ-ն և Բրազիլիան առաջատարներն են վարակվածների թվով

Նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածման իրավիճակը շարունակում է վատթարանալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի երկրներում. մեկ օրում նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են արձանագրվել Մեքսիկայում, Արգենտինայում եւ Կոլումբիայում, ախտահարվածների թվի աճի տեմպերը շատ բարձր մակարդակում են մնում ԱՄՆ-ում եւ Բրազիլիայում:

Հուլիսի 10-ին ախտահարվածների թվի օրական աճի հերթական ռեկորդի մասին է հայտնել Հնդկաստանի առողջապահության նախարարությունը. երկիրը կորոնավիրուսի գլխավոր օջախն է Հարավային Ասիայում: Իրանը նորացրել է մեկ օրում մահացության առավելագույն ցուցանիշը: Ընդհանուր առմամբ աշխարհում մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, աճել է 205 հազարով, ինչը դարձել է ամենաբարձր ցուցանիշներից մեկը համավարկի ընթացքում: Ընդամենը մոլորակի վրա կորոնավիրուս է հայտնաբերվել 12,2 միլիոն մարդու մոտ, շուրջ 555 հազարը մահացել է վարակի պատճառով:

Շատ բարձր մակարդակում է շարունակում մնալ հիվանդացությունն ԱՄՆ-ում: ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանի հաշվարկներով՝ վերջին օրը երկրում հայտնաբերվել է վարակման 58,6 հազար նոր դեպք, ինչը սոսկ փոքր-ինչ է զիջում նախօրյակին գրանցված 60 հազար ռեկորդաին ցուցանիշին: Մեկ օրում մահացել է 0820 կորոնավիրուսով հիվանդ: ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է ախտահարվածների (ավելի քան 3,05 միլիոն մարդ) եւ կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների քանակով (ավելի քան 132 հազար): Երկու ցուցանիշներով երկրորդ տեղն զբաղեցնում է Բրազիլիան: Անցած օրը, երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան 42,6 հազար նոր դեպք, համավարակի ընթացքում ախտահարվածների ընդհանուր քանակը գերազանցել է 1,75 միլիոնը, մահացում վախճանների թիվը մեկ օրում ավելացել է 1 220-ով եւ գերազանցել 69,1 հազարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս