«Ադրբեջանն իր հրանոթները տարել և տեղադրել է իրենց բնակավայրերի կողքը. սա սադրանք է». Բալայան

Ադրբեջանի կողմից անմարդկային քայլ էր Տավուշի մարզում հայկական բնակավայրերի գնդակոծումը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանը:

«Երեք արկ հենց Բերդ քաղաքի ուղղությամբ են բաց թողել: Բացի դրանից, Ադրբեջանն իր հրանոթները տարել և տեղադրել է  իրենց իսկ բնակավայրերի կողքը: Սա ոնց որ սադրանք լինի, որ այնտեղից հանկարծ մեզ խփեն, մենք էլ փորձենք պատասխանել և լռեցնել կրակակետերը, շատ հնարավոր է՝ 1-2 արկ չհասնի հենց անմիջապես հաշվարկին, այլ կպնի կողքի տներին, որ հետո ամբողջ աշխարհին հայտարարեն, թե՝ տեսեք, հայերը խփում են մեր բնակավայրերին: 2016-ին էլ են նույնն արել, ամբողջը մենք փաստերով նկարահանեցինք, և նույնը կատարվում է այսօր»,- եզրափակեց գեներալը:

Տեսանյութեր

Լրահոս