Անտոն Կոբյալկոն հեռացավ «Արարատ-Արմենիայից»
Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի հերթական ֆուտբոլիստը հեռացել է ակումբից: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անտոն Կոբյալկոն հեռացավ «Արարատ-Արմենիայից». 34-ամյա ռուս հարձակվողի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է:
Անտոն Կոբյալկոն թիմին միացել էր 2018 թվականի ամռանը: «Արարատ-Արմենիայի» կազմում Անտոնը մասնակցել է 65 խաղի և դարձել է 30 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ: