Բաժիններ՝

Մարզերին կբաշխվեն 21 գծային «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության մեքենաներ

Հայաստանի մարզերին կբաշխվի 21 գծային «ՈՒԱԶ» մակնիշի շտապօգնության մեքենա:

Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մարզային շտապօգնության ավտոպարկը մեքենաներով համալրելու նպատակով առողջապահության նախարարությունը 2020 թվականի տարեսկզբին ձեռնարկել էր գնման ընթացակարգ, որի արդյունքում ձեռք է բերվել 21 գծային ՈՒԱԶ մակնիշի շտապօգնության մեքենա:

Մեքենաներն ունեն բարձր տեխնիկական հագեցվածություն, ինչը կհեշտացնի բուժանձնակազմի ամենօրյա բնականոն աշխատանքը:

Մեքենաները բաշխվելու են մարզերին՝ դժվար հասանելի գյուղական վայրերում կանչեր իրականացնելու համար, այդ թվում սահմանամերձ Տավուշին՝ բնակչությանը ապահովելով պատշաճ շտապ բժշկական օգնության ծառայություններով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031