Սահմանադրության օրվա կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը տարածել է կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի՝ «Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել» խորագրով դիտարկումը:
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 6 քաղաքացու մոտ։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 28606 դեպք, որոնցից 16140-ն` առողջացած, 484-ը` մահվան ելքով:
Մշակույթի ոլորտի տարբեր ներկայացուցիչներ՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմանկարիչներ, կոմպոզիտորներ և պարզապես թատերասերներ համացանցում հրապարակել են լուսանկարների բազմաժանր ու հետաքրքիր շարք, որով կոչ են անում հասարակությանը կորոնավիրուսի դեմ պայքարում միանալ իրենց և պահպանել անվտանգության բոլոր կանոնները:
Երեկ՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Հայաստանում հուլիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 706 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 28 606-ի:
«Իրավական ուղի» ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.:
Հայաստանի ազգային գրադարանն արտակարգ դրության պայմաններում վիրտուալ տիրույթում իրականացրել է քսանից ավելի միջոցառումների շարքեր՝ ամեն շաբաթ ներկայացնելով նորանոր նախաձեռնություններ:
Հուլիսի 4-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 2-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։
Օրերս ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները հերթական դեպքը բացահայտեցին: Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Վանաձորի Ամիրյան փողոցի 48-ամյա մի բնակիչ Ներսիսյան փողոցում բնակվող 50-ամյա մի տղամարդու իրացրել է թմրանյութ:
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում:
Մուրաբան լցնել 2 լիտրանոց բանկայի մեջ, ավելացնել խմորիչը, մինչև բանկայի ծայրը լցնել եռացրած, սառեցրած ջուրը և բրինձը:
2. Բանկայի վրա բժշկական ձեռնոց հագցնել, կապել:
Վիրջինիայի համալսարանի ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վաղ ամուսնությունները կարող են հանգեցնել հարբեցողության: Մասնագետները ենթադրում են, որ երիտասարդները միմյանց վրա ազդում են ոչ լավագույն ձևով, ասված է ուսումնական հաստատության կայքում:
Պորտուգալական Vogue ամսագիրը ցնցեց համացանցը՝ հոգեբուժարանում մերկ մոդելի լուսանկարով: Նկարը հրապարակվել է ամսագրի Instagram-ի պաշտոնական էջում:
Ամերիկացի դերասանուհի Սարա Ջեսիքա Փարքերը պապարացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել ամուսնու՝ դերասան Մեթյու Բրոդերիքի հետ Նյու Յորք նահանգի Հեմփթոնս քաղաքի լողափին հանգստանալիս, գրում է Daily Mail-ը:
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Օլիվիա Մակքանը մեծացրել է շրթունքները ոչ պրոֆեսիոնալ կոսմետոլոգի մոտ և սարսափել է արդյունքից: Աղջկա խոսքով՝ շրթունքները երեք անգամ ավելի են մեծացել, քան նա ուզում էր, գրում է The Sun-ը:
Կար Լևոնի Սահմանադրություն, կար Ռոբերտի Սահմանադրություն, կար Սերժի Սահմանադրություն, հիմա Սահմանադրությունը Նիկոլն է: Եթե նախորդները նոր Սահմանադրություն էին ընդունում կամ գործողը փոխում ու փոփոխում հանրաքվեի միջոցով, հիմա Սահմանադրությունը թելադրվում է մեկ անձի կողմից, և այդ մեկ անձը ես չեմ, դու չես, նա չէ… այդ մեկ անձը Նիկոլն է: Կարող են հարցնել` չի կարո՞ղ այդպես լինել, է՛, ինչո՞ւ չէ, տեսնում ենք, որ կարող է:
Բեռլինի և Հարվարդի համալսարանի «Շարիտե» բժշկական համալիրի պրոֆեսոր Տոբիաս Կուրտը բացատրել է Գերմանիայում կորոնավիրուսից մահացության վիճակագրությունը:
Նավթի գները հուլիսի 3-ին իջնում են պահանջարկի առումով երկյուղների պատճառով ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի արագ աճի ֆոնին:
Իրանի իշխանությունները հուլիսի 5-ից հասարակական վայրերում և հիմնարկներում դիմակների կրումը դարձնում են պարտադիր, իսկ առանց դիմակի այցելուներին կմերժեն ծառայություններ մատուցել:
«Ֆրունզի՛կ, երբեմն այնտեղից հետևի՛ր մեզ, մենք քեզ հիշում ու սիրում ենք»․ Հայ թատրոնի եւ կինոյի ականավոր դերասան Մհեր Մկրտչյանի գործընկերուհին` «Ունայնություն ունայնությանց» (Суета сует) ֆիլմի ռեժիսոր, ՌԴ ժողովրդական արտիստ Ալլա Սուրիկովան, այսպես է սկսել իր վիդեոուղերձը` շնորհավորելով Մհեր Մկրտչյանի 90-ամյակը։
«Ալիևը թույլ է տալիս, որ իր հետ խոսեն կոշտ, որովհետև ինքը հենց այդպես է խոսում: Առաջին անգամը չէ, որ նա Հայաստանի առաջին դեմքի մասին նման հայտարարություններ է անում, և առաջին անգամը չէ, որ ռազմատենչ հայտարարություններով է հանդես գալիս: Պետք է պատասխանել այնպես, ինչպես նրա հայտարարություններն են: Բանակցային սեղանի շուրջ բոլորովին այլ հարց է, սակայն, եթե Ալիևը ելույթ է ունենում իր հանրության առջև և փորձում է հանդես գալ հաղթող բանակցողի դիրքերից, ապա մենք պարզապես պարտավոր ենք նմանատիպ պատասխան հնչեցնել: Այլապես կդիտարկվի, որ մենք թույլ բանակցող ենք և պարտվողի դիրքերում ենք գտնվում»,- ընդգծեց նա:
Մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռը՝ Գագիկ Թամանյանը, ամեն օր քնում ու արթնանում է այն հույսով, որ, ի վերջո, կզանգահարեն ու կասեն՝ Ալեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտը վերաբացվելու է։
«Գյուղի ժողովրդին անհանգստացնում են վարկային պատմությունները: Ժողովուրդը չի կարողանում մարել վարկերը, հիմնականում` գործ չլինելու պատճառով, եթե գումար չկա, աշխատանք չկա՝ ինչպե՞ս մարեն: Միայն այս սեզոնային աշխատանքն է, բերքը ծախում ենք, միայն դրանով ենք կարողանում վարկերը մարել: Կառավարության կողմից 0 տոկոսով վարկ է տրամադրվել, բայց մեզ չի հասել, դիմել ենք, բայց մերժվել ենք, պատճառաբանել են, որ վարկերը շատ է, դրա համար էլ չեն տրամադրում, եթե այդ գումարը տրամադրեին, կվերցնեինք, որ թեկուզ անասունները շատացնեինք: Տղաներս դրսում են, չէին գնա դուրս, կզբաղվեին դրանով: Չգիտեմ՝ վերջը ոնց է լինելու»,- ասաց մեր զրուցակից բնակիչը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը։
Վերջին երկու տարում իշխանությունների հպարտության հիմնական թեմաներից էր ցածր գնաճը: Չնայած, որ շատ տնտեսագետներ հակառակն էին պնդում: Որքան էլ տարօրինակ է՝ գնաճի բացակայությունը տնտեսական աշխուժության բացակայություն է: Դա այսօր ակնհայտ է համավարակի արդյունքում ձևավորված համաշխարհային տնտեսական ցուցանիշների հրապարակումից:
«Պատգամավորների կեսը, կեսից շատը, կարելի ա ասել՝ 80%-ը կնոպկա սեղմող են: Էն հիմնական մարդկանց կարելի ա առանձնացնել, մեծ փող տալ»,- հարցին նման պատասխան տվեց մեկ այլ քաղաքացի:
Հուլիսի 3-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Իջևանի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «փայծաղի պատռվածք` դանակահարությունից» ախտորոշմամբ Գանձաքար գյուղից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ։
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր՝ «Ստի վերջը» տեսաշարի հերթական՝ 10-րդ թողարկման ժամանակ անդրադարձել էր Գյումրիում մաքսատուն կառուցելու մանրամասներին՝ նկատելով, թե երկար ժամանակ փորձում էր հասկանալ՝ որն է դրա քաղաքական շահը.