«Պետք ա աշխատես, որ ապրես: Ի՞նչ ա փոխվել: Ով էլ ուզում ա նստի պաշտոնի, պետք ա աշխատես, ապրես». քաղաքացիները՝ վերջին երկու տարվա փոփոխությունների մասին
Վերջին երկու տարվա ընթացքում քաղաքացիների կյանքի փոփոխության, համավարակի պայմաններում առաջացած խնդիրների, վարչական տուգանքների, կառավարության գործելաոճի ու պետական պաշտոնյաների շարունակական պարգևավճարների մասին է68.am-ը փոքրիկ հարցում անցկացրեց Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Մեր հարցերին պատասխանեցին հարցված քաղաքացիների ընդամենը 25 %-ը: Մնացածը կա՛մ շտապում էին, կա՛մ չէին ցանկանում խոսել տեսախցիկի առաջ, կա՛մ պարզապես ձեռքով բացասական շարժում էին անում՝ որևէ բան ասելու փոխարեն:
Հարցերին պատասխանած քաղաքացիների մեծամասնությունն ասում էր, թե իրենց կյանքում վերջին երկու տարում գրեթե ոչինչ չի փոխվել:
«Մենք սովորական, ոնց աշխատում էինք, տենց էլ շարունակում ենք աշխատել»,- ասաց քաղաքացիներից մեկը:
«Վերջին երկու տարում ահագին փոփոխություններ եղել ա, բայց իմ վրա համարյա չի ազդել»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
«Պետք ա աշխատես, որ ապրես: Ի՞նչ ա փոխվել: Ով էլ ուզում ա նստի պաշտոնի, պետք ա աշխատես, ապրես»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Բայց վերջին երկու տարվա ընթացքում փոխվել է պետական պաշտոնյաների կյանքի որակը, որոնք, բացի աշխատավարձից, սկսել են ստանալ պարգևավճարներ, որ լավ աշխատեն: Օրինակ՝ վերջին 1 տարում ԱԺ պատգամավորները ստացել են ավելի քան 580 միլիոն պարգևավճար: Հարցված քաղաքացիներից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք գոհ են, որ պարգամավորները պարգևավճար են ստանում, որ լավ աշխատեն:
«Եթե լավ են վարձատրում, ուրեմն պետք ա կաշառակերությունը վերանա: Դե, ոնց որ վերացել ա»,- ասաց մեր հարցման մասնակիցներից մեկը։
Մեկ ուրիշն էլ թե՝
«Անկեղծ ասած՝ էս պահին՝ ոչ, որովհետև շատ մեծ հարցեր կան: Այսինքն՝ ժողովուրդը, որի մեծ տոկոսը ընտրել ա, ինչ-որ բանի նպատակ ուներ, որ ընտրեց, փոխեց: Ընդհանուր, որ նայում եմ, ոչ մեկի վիճակը էդքան շատ չի փոխվել: Փոխվել ա մենակ պետական աշխատողներինը: Բայց մենք լավ գիտենք, որ պետական աշխատանք էդքան չկա»:
«Պատգամավորների կեսը, կեսից շատը, կարելի ա ասել՝ 80%-ը կնոպկա սեղմող են: Էն հիմնական մարդկանց կարելի ա առանձնացնել, մեծ փող տալ»,- հարցին նման պատասխան տվեց մեկ այլ քաղաքացի:
Մեկ ուրիշն էլ ասաց, թե միանշանակ սխալներ շատ կան, բայց կան նաև դրական կողմեր:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում