
Քաղաքացին ջրային մոտոցիկլով մտել է լիճը, որից հետո մոտոցիկլը խափանվել է

Հուլիսի 4-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կապուտակ Սևան» հանգստյան տան լողափից քաղաքացին ջրային մոտոցիկլով մտել է լիճը․ մոտոցիկլը խափանվել է և չի կարողանում դուրս գալ ափ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ջրափրկարարները Գևորգ Խ․-ին և իր ջրային մոտոցիկլը մոտեցրել են ափ։