Բաժիններ՝

Տնական գինի՝ պատրաստված մուրաբայից

Բաղադրիչներ

1. Մուրաբա (ցանկացած) – 0.5 լ

2. Բրինձ – 1 բուռ

3. Խմորիչ – դանակի ծայրով

Պատրաստման եղանակը

1. Մուրաբան լցնել 2 լիտրանոց բանկայի մեջ, ավելացնել խմորիչը, մինչև բանկայի ծայրը լցնել եռացրած, սառեցրած ջուրը և բրինձը:

2. Բանկայի վրա բժշկական ձեռնոց հագցնել, կապել:

3. Բանկան թողնել սենյակային ջերմաստիճանում 3 շաբաթ: Մի քանի օր անց ձեռնոցը կբարձրանա և կուռչի: Երբ այն ամբողջությամբ նստի, ուրեմն գինին պատրաստ է:

4. Գինին անցկացնել թանզիֆի մի քանի շերտով, և կարելի է մատուցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս