
Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում

Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կարող է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում: Այս մասին գրում է Fox Sport-ը: Ըստ պարբերականի, Մեսիի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն:
Ավելի վաղ լուրեր կային, որ Մեսսին ուզում է կարիերան շարունակել այլ ակումբում: Հարձակվողը չի շարունակում բանակցությունները «Բարսելոնայի» հետ նոր պայմանագրի շուրջ: Այն նախատեսված է մինչև 2021 թվականը: Մեսսին ակումբում իր մտերիմներին փոխանցել է, որ անընդունելի է համար, որ թիմում յուրանքանչյուր որոշման համար ինքն է պատասխանատվություն կրում, թեպետ որևէ կապ չունի դրա հետ:
Մեսսին իր ողջ կարիերայի ընթացքում 630 գնդակ է խփել «Բարսելոնայի» կազմում, որտեղ մասնակցել է 724 խաղի, ինչպես նաև 70 գնդակ է հեղինակել Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրած 138 խաղում: Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 28 խաղի և խփել է 22 գնդակ: