Բաժիններ՝

Իտալիան դուրս եկավ կորոնավիրուսով վարակվածների թվի թոփ-10-ից

Զգալի փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թվով առաջատար երկրների ցանկում: Այսպես, Իտալիան դուրս է մնացել առաջին տասնյակից, իսկ նրա տեղն զբաղեցրել է Իրանը: Եվրոպայի երկրների թվում այնտեղ մնացել են սոսկ Մեծ Բրիտանիան (7-րդ հորիզոնական) եւ Իսպանիան (9-րդ տեղ):

ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջատարն է, վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է արդեն 3 միլիոնի (ավելի քան 2,9 միլիոն մարդ), ավելի քան 130 հազար մահացածներ կորոնավիրուսի պատճառով:

Ըստ որում Հնդկաստանում, որն զբաղեցնում է երրորդ տեղը, ախտահարվածների քանակն արդեն գերազանցել է 700 հազարը, իսկ մահացու վախճանների թիվը՝ 20 հազարը:

Ընդամենը մոլորակի վրա համավարակի ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 11,6 միլիոն մարդ, շուրջ 538 հազարը մահացել է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031