Բաժիններ՝

ԲԸՏՄ-ն շարունակում է ստուգայցերը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարումն ապահովելու նպատակով ուժեղացված կրկնակի ստուգայցեր են կատարել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը․

«Ջրային տարածքներում՝ մասնավորապես Վարդավառի լճի հարակից հանգստի գոտում ու զբոսայգիներում, իրականացված մշտադիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն գրանցվել։Քաղաքացիները կրել են դիմակներ՝ գրեթե բոլոր դեպքերում ճիշտ, մարդկային խմբերի, կուտակումների դեպքերևս չեն արձանագրվել։

Տեղում կատարվել են բացատրական և իրազեկման աշխատանքներ, դիմակները սխալ կրող քաղաքացիները զգուշացվել են հակահամաճարակային կանոնների պարտադիր պահպանման մասին։

Շրջայցի ընթացքում տեսուչները տրամադրել են գործարանային արտադրության, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակներ և հորդորել չկրել կտորե դիմակներ։

Ուժեղացված ստուգայցերը շարունակվում են»,- ասված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031