Հաղթանակի 75-ամյակին նվիրված հուշամեդալներ ու դրամական պարգևներ` շիրակցի վետերաններին
Շիրակի մարզի վետերանները ստացան «Հաղթանակի 75-ամյակին նվիրված» հուշամեդալներ: Հուշամեդալները հայ վետերաններին է հանձնվել ՌԴ կառավարության անունից: Հաղթանակի 75ամյակի առթիվ վետերաններին հատկացվել է նաև 30 հազար 500ական դրամ գումար:
Շիրակի մարզում պարգևների արժանացան 21 վետերաններ, որոնցից 11ը՝ Գյումրիից, մյուսները՝ մարզի այլ համայնքներից: Համավարակի պատճառով ոչ թե նրանք անձամբ, այլ նրանց որդիներն էին եկել Գյումրու վետերանների միություն՝ ստանալու պարգևները, մյուսներին պարգևը փոխանցեց «Հայաստանի վետերանների միավորում» ՀԿ նախագահ, պահեստազորի գնդապետ Սիմոն Եսայանը:
«Մայիսի 1-ի տվյալներով մեր հանրապետությունում կա 262 վետերան, նրանցից 21ը բնակվում է Շիրակում: Այս պարգևները վետերաններին պետք է հանձնվեին մայիսի 9-ին, սակայն, համավարակային իրավիճակի պատճառով, միայն այսօր հնարավոր դարձավ նրանց հանձնել պարգևները»,- նշեց Սիմոն Եսայանը:



