«Դատախազն իմ իրավունքները խախտում է. ինչ ուզում են՝ անում են». Քաղաքացին՝ Դավիթ Անանյանին

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին մոտեցավ Կառավարության շենքից դուրս եկող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ու բողոքեց, որ իր իրավունքները խախտվում են։

«Դատախազը, քննիչը, հետաքննիչն իմ իրավունքները խախտում են, ինչ ուզում՝ անում են, ու ոչ մի բան չենք կարողանում անենք… բյուջե փող ենք լցնում»,- ասաց քաղաքացին։

Ի պատասխան՝ Դավիթ Անանյանը նախ նշեց, որ քաղաքացու իրավունքները պաշտպանելու օրինական ձև կա, ապա հավելեց, որ, եթե նրա նպատակն այն էր, որ ինքը քաղաքացու դժգոհությունը լսեր, ապա լսեց։

 Մանրամասները՝ տեսանյութում 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս