
Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է. ինքնազգացողությունը լավ է

«Երեկ է թեստը հանձնել և բացասական է եղել, բայց համապատասխան ցուցում ունի միառժամանակ ինքնամեկուսացվելու, որովհետև վարակակիրների հետ շփում է ունեցել»,- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի առողջական վիճակի մասին մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը:
168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ կառավարության այսօրվա նիստին չէր մասնակցում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Նրա փոխարեն հարցը զեկուցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ տեղեկացնելով, որ նախարարությունում գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր և նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացվել է։
Ա. Մուրադյանը տեղեկացրեց, որ նախարարության վարակակիր որոշ աշխատակիցների վիճակի մասին տեղյակ է. «Սիմպտոմներ չունեն, լավ են զգում իրենց»: