Իրանը հերքել է Նաթանզի մերձակա լեռներում միջուկային նախագծի հետ կապված աշխատանքների անցկացումը

Իրանը հերքել է Քոլանգ լեռան շրջանում միջուկային նախագծի հետ կապված որևէ աշխատանք անցկացնելու վերաբերյալ ԱՄՆ-ի տեղեկատվությունը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Քոլանգ լեռան վերաբերյալ պնդումներն ընդամենը մեդիաարշավ են, որոնք որևէ հիմք չունեն», – սեպտեմբերի 14-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

Նրա խոսքով՝ լեռներում ենթադրյալ միջուկային օբյեկտների առկայության մասին հաղորդագրություններն ամերիկյան լրատվական և հոգեբանական պատերազմի մի մասն են։

Բաղային նշել է, որ Թեհրանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը տրամադրել է անհրաժեշտ ողջ տեղեկությունն այդ շրջանում իրականացվող աշխատանքների վերաբերյալ։

Թրամփը քանիցս սպառնացել է հարված հասցնել այդ լեռանը, որովհետև Թեհրանն, իբր, այնտեղ միջուկային նախագծի շրջանակներում աշխատանքներ է անցկացնում։

Քոլանգ լեռը գտնվում է Նաթանզ քաղաքից ոչ հեռու, որտեղ տեղակայված է Իրանի հիմնական միջուկային օբյեկտներից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930