
ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. tert.am

Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այսօր: Լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը:
Հարցին՝ պատճառն ի՞նչ է եղել, նա արձագանքեց. «Թող ընթացք ստանա, հետո կմանրամասնեմ»:
Սմբատ Գոգյանը նշեց, որ պատճառնեը չի ուզում հիմա մանրամասնել, այլ հարցերի չպատասխանեց:
Սմբատ Գոգյանը Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ էր նշանակվել 2018 թվականի հուլիսին։