Պայքարը հանուն Արցախի բոլորիս արժանապատվության հարցն է: Պայքար ասվածը շատ բազմաշերտ է, յուրաքանչյուրս մեր պատասխանատվության չափաբաժինը պետք է գտնենք ու անմնացորդ նվիրվենք, այլ տարբերակ չունենք:
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման և երդման արարողությանը ներկա կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այսօր հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը. Պատճառը դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր:
Մայիսի 19-ի ցերեկը, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին հյուսիսային շրջաններում, 23-24-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում 19-24 մ/վ։
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին կալանավորելու մասին առաջին ատյանի դատարանի ընդունած որոշման դեմ նրա շահերի պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած բողոքը:
Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը:
Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով մեր հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև՝ մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը ավարտել է Պահուստային ծրագրի (SBA- Stand-By Arrangement) շրջանակում Հայաստանի Հանրապետության կատարողականի երկրորդ հերթական ստուգումը: Նշենք, որ 180 միլիոն փոխառության հատուկ իրավունքի (ՓՀԻ)՝ շուրջ 248 միլիոն ԱՄՆ դոլար չափով եռամյա ծրագիրը հաստատվել էր 2019 թ. մայիսին։
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ «Մինչև 2025 թ․ եվրասիական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների» փաստաթղթում նշված համագործակցության ոլորտները կնպաստեն ԵԱՏՄ-ի ինչպես ներդրումային, այնպես էլ նորարարական գրավչության բարձրացմանը, դրա մրցունակության և գիտական ու արտադրական ներուժի ավելացմանը: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում։
Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։
Պետությունը սահմանել է հանրային բաց տարածքներում դիմակների առկայության պահանջ, կանոնը խախտելու դեպքում քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, ինչի համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթի առկայություն: Այս թեմային ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանի հարցին, թե ինչպես է կատարվելու վարչական արձանագրության կազմման գործընթացը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ընթացքում անդրադարձավ Հայաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի ու դրա սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին։
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանին խնդրեց պարզ ու մատչելի հանրությանը բացատրել, որ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, պարտադիր է դրա առկայությունը միայն:
Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել տարհանել շուրջ 2 միլիոն մարդու. պատճառը մոտեցող «Ամպան» ցիկլոնն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում Արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ արդյո՞ք դրսում դիմակ կրելու հետ միասին՝ պարտադիր չէ նաև ձեռնոցներ կրելը:
Մայիսի 18-ին ԱՀ ոստիկանության ծառայողը հաղորդել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ Հակակու գյուղի մոտակայքում հայտնաբերվել է նույն շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ա. Ա.-ն :
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից:
Փետրվարի 9-ին «Վանաձոր» բժշկական կենտրոն էին տեղափոխվել Աղասի Հովհաննիսյանի և Գևորգ Սուքիասյանի դիերը՝ հրազենային վնասվածքներով։
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի:
Խորհրդարանն այսօր Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու վերաբերյալ օրենքի նախագիծը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում Իտալիայի դեսպանության Youtube-ի էջին տված հարցազրույցում խոսել է Հռոմում իր ապագայի և իր անցած ճանապարհի մասին:
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության առաջին ծրագրի շրջանակներում միանվագ դրամական աջակցություն կտրամադրվ մարզային բնակավայրերում հիպոտեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին: Պետական աջակցությունը կուղղվի բնակարանի կանխավճարի ֆինանսավորմանը։
Ազգային ժողովը Կառավարության հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: 92 կողմ, 0 դեմ և 1 ձեռնպահ քվեարկությամբ ընդունվեց նախագիծը:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը: Պատճառը դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր:
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանից հետաքրքրվեց, թե այս փուլում Կառավարությունն ի՞նչ դիրքորոշում ունի՝ դիմակների կրելը կանխարգելիչ միջոց համարվո՞ւմ է, թե՞ ոչ:
Իրավիճակը շտկելու և միևնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար Փաշինյանը պետք է խնդրի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության գնահատման նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։
Մայիսի 19-ին, ժամը 12։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավան 4-րդ փողոցի տներից մեկի քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել։
ՀՀ Վարչապետի ֆեյսբուքյան էջում 2020 թ․ հունվարի 25-ին հրապարակվել էր մի կնոջ դիմում, թե` շուրջ 20 տարի Կանադայում բնակվելուց հետո, 2019 թվականի հուլիսին վերադարձել է Հայաստան և ՀՀ քաղաքացիություն ու անձնագիր ստանալու համար դիմել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն, ինչպես և այլ գերատեսչություններ, սակայն պատկան մարմինների ծառայողների մասնագիտական ցածր որակի արդյունքում գործընթացը տևել է շուրջ հինգ ամիս, նաև իր նկատմամբ ցուցաբերվել է անհարգալից վերաբերմունք։
Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 9 հազար 263-ով:
Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: