Մայիսի 16-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրած առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Սահմանադրական դատարանի և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողով դիմելու հարցին:
ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ լրագրողներն այսօր ծանոթացան ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի անցուդարձին, կուրսանտների ռազմաուսումնական առօրյային: Մասնավորապես, 4-րդ իշխանության ներկայացուցիչները հետևեցին համալսարանի տեսական և գործնական դասընթացներին, կուրսանտների մարզումներին:
Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Մայիսի 19-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում մեկնարկել է լայնածավալ մարտավարական զորավարժություն «Պաշտպանողական օպերացիայում ԶՈւ հրետանային բրիգադի մարտական գործողությունների նախապատրաստումը և վարումը» թեմայով:
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող Կիմմո Կիլյունենը (Ֆինլանդիա) Հայաստանի իշխանությունների կողմից՝ ՍԴ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալու որոշումը համարում է ԵԽ-ի և Հայաստանի իշխանությունների միջև համագործակցության որակի և մակարդակի լավ օրինակ:
Աժ արտահերթ նիստում քննարկվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Երևանի կենդանաբանական այգում մայիսի 19-ին ծնվել է պտավոր եղջերուի առաջին ձագուկը՝ Բեմբին։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորատը, հաշվի առնելով նոր կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկրում հայտարարված արտակարգ դրությունը և դրա բացասական տնտեսական հետևանքները, ՀՊՏՀ 185 ուսանողների տրամադրել է ուսման վարձի զեղչ 30 տոկոսի չափով:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 920 հազարից:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչած հայտարարություններին՝ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Եթե, ըստ Փաշինյանի, քաղաքական քննադատության մեջ յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանով, ապա հիշելով Նիկոլի գործունեությունն ինչպես ընդդիմադիր ժամանակ, այնպես էլ վարչապետ դառնալուց հետո, փաստենք ուրեմն, որ իր նման փչացած չի եղել ու չկա»:
Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
ԱԺ արտահերթ նիստը շարունակվում է. ՈՒՂԻՂ
Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հեռավար զրույցներն ու քննարկումները հայազգի հայտնի գործիչների ու գործարարների, տարբեր ոլորտների մասնագետների հետ, ովքեր տարբեր երկրներում և ընկերություններում ընդգրկված են կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի, այդ թվում՝ պատվաստանյութի մշակման աշխատանքներում:
«Ապակենտրոն պայքար կորոնավիրուսի դեմ. և այդ մեկ մարդը դու՜ ես, եւ այդ մեկ մարդը ես եմ». Նիկոլ Փաշինյան
Հայկական երկու պետությունների ռազմական համագործակցության ծրագրի համաձայն ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայությունը, մայիսի 18-ից ստուգումներ է սկսել հյուսիսային ուղղությամբ գործող միավորումներից մեկի ենթակա զորամասերում:
Զբոսաշրջության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ այսօր խորհրդարանում հանդիպեցին ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի հետ՝ քննարկելու ոլորտում առկա մի շարք խնդիրներ:
«Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը»,- Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում:
Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 19-ին ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։
Մայիսի 19-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի հետ:
Մայիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էր լրատվամիջոցների ներկայացուցիչների այցելություն ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան:
«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի քաղաքական համակարգի փոխակերպումը բնութագրվում է կառուցվածքի, բովանդակության և նույնիսկ քաղաքական համակարգի էության վերափոխմամբ, իսկ մեր դեպքում դեֆորմացմամբ: Քաղաքական առաջնորդի դերը, որը որոշիչ ուժ ունի երկրի հետագա զարգացման համար, ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն: Սակայն պետք է հասկանալ, որ քաղաքական առաջնորդությունը բազմակողմանի երևույթ է, որը ներառում է մարդկանց վրա ազդելու կարողությունը. որոշակի նպատակներին հասնելու իրենց համատեղ գործունեության կազմակերպման ուղղությամբ, նոր գաղափարներ ստեղծելու ունակություն, քաղաքական ժամանակի զգացում և քաղաքական իրազեկման ունակություն, իսկ հատկապես այսօր քաղաքական վարքաբանության և պատասխանատվության զգացումը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակայնորեն հերքելու պահանջով դատական հայց է ներկայացրել «Մասիս բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Նունե Ավանեսյանի դեմ:
Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար:
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 853 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
Կորոնավիրուսը դեռ պարտված չէ:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված, բացի հանրային առողջության հետ կապված խնդիրներից, առաջնահերթ են նաև տնտեսական խնդիրները:
Արթուր Պողոսյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետ։
Այսօրվա վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, Իրանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 111-ով՝ կազմելով 124 հազար 603:
Այո, ես հաճախ ու ըստ էության եմ քննադատում Քաղավիացիայի պետական կոմիտեին: Մեր ավիացիոն ոլորտի խնդիրները թաքնված են ավիացիոն օրենքների ու աշխատանքի մեթոդների մեջ: Կոմիտեում պետք է փոխել մենթալիտետը, պետք է սովորել ապրել ու դատել, մտածել` համաձայն օրենքի, իսկ այնտեղ ինչ-որ հասկացողություններով են աշխատում, ռուսերեն ասած` по понятиям: ՔԱԿ խնդիրը կայանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության` EASA-ի նորմատիվներով աշխատելու անկարողության մեջ: Եվ Կոմիտեն ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ իրավիճակից դուրս գալու համար: