Բաժիններ՝

«Ես բժիշկ եմ. ինձ հետաքրքրում է իմ պացիենտների առողջությունը». «Իզմիրլյան» բ/կ տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

Այսօր հետաձգվեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը. Պատճառը դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր:

Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատական նիստից առաջ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց մեկ շաբաթ անց:

«Ստացիոնար բուժման մեջ է, վերականգնողական բուժումը շարունակվում է»,- 168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի առողջության մասին հայտնեց «Իզմիրլյան» բ/կ տնօրեն Արմեն Չարչյանը՝ հավելելով, որ երկրորդ նախագահն իրեն բավարար լավ է զգում:

«Իզմիրլյան» բ/կ տնօրենը նշեց, որ վերականգնողական շրջանի տևողությունը կախված է նախագահի առողջական վիճակից:

Դիտարկմանը, թե հաջորդ դատական նիստը նշանակվել է մեկ շաբաթ հետո, Ա. Չարչյանն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ երբ է հաջորդ դատական նիստը. ես բժիշկ եմ. ինձ հետաքրքրում է իմ պացիենտների առողջությունը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս