«Կղզիներ ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, թալանելը ՀԵՐՔԵՑԻՆՔ, միլիարդները ՀԵՐՔԵՑԻՆՔ…». Լևոն Քոչարյան

Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը բորբոքված մունաթ էր գալիս, որ իրենց չարաշահումների մասին լուրերը իրենք անընդհատ հերքում են և այլևս չեն հերքելու, իսկ դրանց հավատացողներին ասում է, որ իրենց փչացվածության աստիճանն են ցույց տալիս, քանի որ մտածում են, որ եթե իրենք պաշտոնի լինեին կանեին այդ ամենը:

Զավեշտը նրանում է, որ սա ասում է մի մարդ, ով տարիներ շարունակ ինչքան սուտ ու կեղծիք կա տարածում էր մեր մասին:
Օդանավակայանում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Նաիրի հիվանդանոցում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, Սպայկայում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, որևէ բանկում փայաբաժին ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, կղզիներ ունենալը ՀԵՐՔԵՑԻՆՔ, թալանելը ՀԵՐՔԵՑԻՆՔ, միլիարդները ՀԵՐՔԵՑԻՆՔ…

Եթե նա մեզ էր վերագրում այդ ամենը, անտեսելով մեր հերքումները, ուրեմն իր իսկ ասելով ստացվում է, որ այդպես էր մտածում, որովհետև, եթե ինքը լիներ, այդ ամենը կաներ: Սա թերևս ամենավառ ապացույցն ու ինքնախոստովականն է հենց իր փչացվածության աստիճանի մասին, ինչպես ինքն է ասում:

տեսանյութը մեկնաբանության մեջ»:

https://www.facebook.com/levka8/posts/10159677512189392

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031