Բաժիններ՝

Թուրքիայում գյուղապետներից մեկն անօդաչու թռչող սարքի միջոցով շնչադիմակներ է բաժանել գյուղացիներին

Թուրքիայի հյուսիս-արևելյան Ռիզե նահանգի Չայելի շրջանի Դերեջիք համայնքի գյուղապետ Ռազմազան Քյուքսարըն սոցիալական հեռավարությունը պահպանելու համար անօդաչու թռչող սարքի միջոցով շնչադիմակներ է բաժանել գյուղացիներին և գյուղ մուտք գործող քաղաքացիներին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ այդ քայլով գյուղապետը փորձում է ցույց տալ համագյուղացիներին, որ կորոնավիրուսի համավարակը դեռևս չի ավարտվել։

Քյուչուքսարըն այնուհետև փակել է տվել գյուղ տանող 6 հիմնական ճանապարհներից 5-ը, իսկ դրանցից մեկում հատուկ պաշտպանիչ արտահագուստով չափել է Դերեջիք գյուղ ելումուտ անող քաղաքացիների ջերմությունը, գրանցել նրանց անունները։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում գյուղապետի իրականացրած միջոցառումները զարմանք են պատճառել գյուղացիներին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031