Բաժիններ՝

«Ե՞րբ նրանք մեզ կտեսնեն» ֆիլմը և նրա հայաստանյան զուգահեռները

Ոստիկանները ծեծելով ու ահաբեկելով ստիպում են հինգ պատանիների ինքնախոստովանական ցուցմունք տալ։ Դատախազը այդ ցուցմունքների վրա մեղադրական է կազմում, գործը գնում է դատարան, պարզվում է՝ դատավորը մեկն է, որ միշտ մեղադրող կողմի ուզածն է անում։

Առանց որևէ ապացույցի, առանց որևէ վկայության, միայն ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա անմեղ պատանիները դատապարտվում են տարբեր ժամկետներով ազատազրկման: Չորսը անչափահաս են, նստում են 6 տարի, մեկը՝ չափահաս, որին էլ բաժին է ընկնում ամենաերկար ու դաժան ազատազրկումը, բանտը դժոխք՝ բռնաբարության հոդվածը այնպիսի խարան է, որ պատանուն հաճախ խոշտանգում են, բանտի հսկիչը կաշառակեր՝ կալանավորներից փող է առնում, որ լավ նայի։

Շա՞տ ծանոթ պատմություն է, Հայաստանի իրավապահ համակարգն ու արդարադատությո՞ւնն են։ Չէ, սա ոչ նախկին հանցավոր ռեժիմի, ոչ էլ թավշյա հեղափոխության ռեժիմի Հայաստանն է: ԱՄՆ-ն է, Նյու Յորք 1989թիվ, «Ե՞րբ նրանք մեզ կտեսնեն» (When They See Us) չորս սերիայից բաղկացած ֆիլմը պատմում է 90-ականներին աղմուկ հանած «Հնգյակը կենտրոնական այգուց» քրեական գործի մասին. Նյու Յորքի կենտրոնական պարկում բռնաբարում են մի սպիտակ կնոջ, կալանավորում են հինգ անմեղ պատանիների, որոնցից չորսը՝ սև, մեկը՝ լատինո, ոստիկանությունը գլխներին գործ է սարքում, տղաների կյանքը խորտակվում է։

2002 թվին իրական հանցագործը, որ նստած էր մեկ այլ բռնաբարության համար, մեկ էլ խոստովանում է, որ ինքն է Կենտրոնական այգու կնոջը բռնաբարել ու խոշտանգել, միայնակ, ոչ ոք հետը չի եղել, հինգ տղաներին արդարացնում են։ Ֆիլմը նկարահանվել է 2019-ին։

1990-ին Մանհեթենի դատարանի առջև հինգ պատանիներից մեկը՝ Յուսեֆ Սալաամը։ Լուսանկարը՝ The New York Times

Կորի Ուայզը՝ այն չափահաս տղան, որ ամենաերկարն է նստում, կարգապահ կալանավոր է, հույս է ունենում, որ վաղակետ կազատվի, բայց ամեն անգամ վաղակետ ազատման հանձնաժողովը նրան հարցնում է՝ դու զղջո՞ւմ ես արարքիդ համար, նա էլ ամեն անգամ պատասխանում է՝ ես չեմ արել, հանձնաժողովը ասում է՝ մինչև չընդունես մեղքդ ու չզղջաս հանցանքիդ համար, չես ազատվի։ Կորին հույսը կորցնում է ու այլևս չի ներկայանում հանձնաժողովին։ Հայաստանում էլ է կարծեմ այդպես՝ ազատություն ստանալու անհրաժեշտ պայմանն այն է, որ կալանավորը զղջա։ Կորին ազատվում է միայն այն ժամանակ, երբ բացահայտվում է իրական հանցագործը։

Կադր «Երբ նրանք մեզ կտեսնեն» ֆիլմից, Կորի Ուայզի դերում Ջարել Ջերոմը մի շարք մրցանակներ է ստացել

Դատավարության ժամանակ հասարակությունը պառակտված է սևերի և սպիտակների, աֆրոամերիկացիների ու լատինաամերիկացիների հասարակական շարժումը պայքարում է տղաներին ազատելու համար, պնդում են, որ տղաներն անմեղ են, և, որ դատավորությունը ռասիզմի արտահայտություն է։ Հակառակ շարժումը՝ որ պատանիների դեմ է ուղղված, մամուլի մի մասն է, ուր գրում են՝ «նրանք ատում են սպիտակներին», շարժումը գլխավորում է Դոնալդ Թրամփը, որ չորս թերթերում 85 հազար դոլարի գովազդ է տպում՝ պահանջելով տղաներին մահապատժի ենթարկել, և հեռուստատեսությամբ ռասիստական ելույթներ է ունենում՝ սևերը մեծ հաջողությունների են հասնում, և այլն։ Տղաներից մեկի մայրը ասում է՝ ի՞նչ է նշանակում՝ սև, այս մռակաբեսին չի կարելի թույլ տալ հեռուստաեթեր։ Ընկերուհին հանգստացնում է ՝ մի անհանգստացիր, նրա փառքի 15 րոպեն համարյա անցել է։ Ինչպես գիտենք, 25 տարի անց 2016-ին Թրամփը ընտրվում է ԱՄՆ նախագահ, ո՞վ կսպասեր։

5-ի գործի դատավարության ժամանակ սպիտակների և սևերի ցույցերը։ Լուսանկարները՝ The New York Times

Երբ այս անմեղ տղաներին դատապարտում էին, Հայաստանում ղարաբաղյան շարժումն էր՝ 1988-1989 թվերին, ո՞վ կսպասեր, որ 30 տարի անց երկրի ղեկավար է ընտրվելու մեկը, ով հայտարարած է եղել՝ «Այսօր մենք մեր քաղաքը պետք է ազատագրենք ղարաբաղցի տականքներից». վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2008-ի մարտի 1-ի կոչերից է։ 2010-ին կլիներ, բարեկամիս հետ վիճում էի, գործող իշխանությանը ես քննադատում էի, նա պաշտպանում էր, վեճը որ շատ թեժացավ, նա ջղային պատասխանեց՝ բա Նիկոլ Փաշինյա՞նը լինի նախագահ, ֆաշիստ է, գիտե՞ս ինչ կանի Հայաստանի հետ։ Զարմացա, էլ մարդ չկա՞ երկրում, Փաշինյանը ո՞նց կարող է իշխանության գալ։

Կադր «Երբ նրանք մեզ կտեսնեն» ֆիլմից

Հետո, իհարկե, Թրամփը նախընտրական քարոզարշավներին աֆրոամերիկացիներին մեծ-մեծ խոստումներ է տալիս, բայց դա չի քողարկում նրա իրական հակումները, որ ռմբակոծում է Դամասկոսը և սպանել տալիս իրանցի գեներալ Սուլեյմանիին,  Իսրայելի մայրաքաղաք էլ ճանաչում Երուսաղեմը։ Հետո, իհարկե, վարչապետ Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարում է՝ Արցախը Հայաստանն է, և վերջ, բայց դա չի քողարկում նրա իրական հակումները, որ հայտարարում է, թե իբր Ղարաբաղում ցանկանում են պատերազմ հրարհրել, տարածքներ հանձնել, որ իր վրա գցեն, ու հակաղարաբաղցիական տրամադրություններ թեժացնում, իրավապահ համակարգի ու դատարանների վրա ճնշում գործադրելով՝ գործեր սարքել տալիս նրանց գլխին, ովքեր իր սրի տակով չեն անցնում,  ասֆալտին փռել տալիս քաղաքական ընդդիմախոսներին։

Հայաստան-ԱՄՆ ընդհանրություններն այսպիսով չեն ավարտվում.

Հայաստանում էլ է եղել այս հինգի գործը հիշեցնող պատմություն: 1998-ին 11-ամյա Գեղեցիկ Ղանդիլյանին բռնաբարելու և սպանելու կասկածանքով ձերբակալում են Սարատովկա գյուղի հովիվ Արմեն Պողոսյանին, ոստիկանությունը խոշտանգում է նրան, այնպես են ծեծում, որ պայթում է ականջի թմբկաթաղանթը, ծեծում են նաև Պողոսյանի եղբորը և ի վերջո կարողանում են ինքնախոստովանական ցուցմունք կորզել։ 6 տարի անց՝ 2004-ին, բացահայտվում է իրական հանցագործը՝ Բորիս Խասոևը՝ նոր բռնաբարության և սպանության վրա, և Պողոսյանն արդարացվում է, իսկ այն օրերի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նրան է նվիրում «Կոմս Մոնտե Քրիստո» վեպը։

Սարատովկայի հովվի պատմության մասին «Ալպիական մարգագետիններում» վավերագրական ֆիլմն է նկարել Ջուլիետա Ամիրխանյանը։

Հայաստանի և ԱՄՆ-ի տարբերությունը նկատվում է  փոխհատուցման չափից՝ 2014 թվին դատարանի որոշմամբ ԱՄՆ կառավարությունը  Կենտրոնական այգու հինգ տղաներին փոխհատուցում է  41 միլիոն դոլար, իսկ Պողոսյանին ՀՀ կառավարությունը փոխհատուցում է 6 250 000 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 13 հազար դոլար, 2012-ին  ՄԻԵԴ-ը պարտավորեցնում է Հայաստանին Պողոսյանին փոխհատուցել ևս  32 հազար եվրո։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս