Իսպանիայում 3 մլն քաղաքացի ապրիլի 13-ին վերադարձել է աշխատանքի:
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ըստ երկրի Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության՝ 2020թ. ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ:
ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացրած դատական հայցով առաջին դատական նիստը պետք է տեղի ունենար վաղը՝ ապրիլի 14-ին:
Մարտի 14-ին Ստեփանավանում ավազակային հարձակում էր կատարվել։ Տուժողը 42-ամյա կին էր։
Ֆրանսիական ՊՍԺ-ի մի շարք ֆուտբոլիստներ ամառային տրանսֆերի ընթացքում առանց վճարվելու կարող են հեռանալ ակումբից:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հերքում է մարզչի հեռանալու մասին լուրերը:
ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը 168․am-ի հետ զրույցում թվարկեց այն քայլերը, որոնք ՀՀ իշխանությունները պետք է կատարեն՝ կորոնավիրուսի առաջացրած տնտեսական բացասական հետևանքները մեղմելու համար։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդոն Մարուքյանն այսօր ԱԺ հատուկ նիստում նախագիծ էր ներկայացրել՝ արտակարգ դրության ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների սահմանափակումը չեղարկելու վերաբերյալ, որը ձայների մեծամասնությամբ չընդունվեց:
Դրանից բացի, այսօր մահվան դեպքերը քիչ են, ուստի կարելի է անպայման դիահերձում անել, քանի որ դրանով է երևում՝ ինչ հիվանդություն է, գուցե ինչ-որ տեղ այդ հիվանդության բուն պատճառը գտնվի: Ես միշտ խորհրդակցում եմ Վարազդատ Կարապետյանի հետ, որը գյուղատնտեսությունից լավ է հասկանում, գյուղատնտեսական աշխատանքները մոտավորապես 20 օրից ավարտվում են, առաջարկում եմ, եթե հնարավոր է՝ պետությունն իր վրա վերցնի այդ պարտականությունները, վար ու ցանքն ամբողջությամբ արվի:
Ազգային ժողովն այսօր երեկոյան գումարած արտահերթ նիստում երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Լիցենզավորման մասին», «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հարց բարձրացրեց չգրանցված աշխատողների վերաբերյալ, հետաքրքրվելով՝ նրանց համար Կառավարությունը նախատեսո՞ւմ է որևէ սոցիալական աջակցություն:
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է ակումբից իր հավանական հեռանալու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև այն փաստը, որ կարող է դառնալ Լաուտարո Մարտինեսի (Ինտերի) կամ Նեյմարի (ՊՍԺ) գործարքների մաս։
«Հայաստանի՝ գազի սակագինը փոխելու հայտին պետք է արձագանքի «Գազպրոմ» ընկերությունը՝ որոշմանը տալով տնտեսական հիմնավորում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի միջամտությամբ կլուծվի՞ ՀՀ մատակարարվող գազի սակագինը նվազեցնելու հարցը։
Մի խումբ բժիշկների նախաձեռնությամբ ընդդեմ նոր կորոնավիրուսի (COVID-19) ստեղծվել է Բժշկական Կամավոր Միությունը։
Պարետն այս ընթացքում սահմանափակումներ է մտցրել կառավարության հայտարարած միջոցառումների ցանկից դուրս, այսինքն՝ ընդունել է իրավական ակտեր, որոնց իրավունքը չուներ: Այսօր Ազգային ժողովում ամփոփելով պարետատան գործունեությունը հայտարարված արտակարգ դրության ժամանակ՝ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Պատասխանելով հարցին՝ Տիգրան Ավինյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ունեցել են մի քանի խնդիր, օրինակ, մեկ օրում ունեցել ենք 11 արձանագրված դեպք, և այդ օրը գործակիցը հասել էր մոտավորապես 0,7-ի:
Price Waterhouse Coopers ընկերությունը (PWC) աուդիտ է անցկացրել՝ ուսումնասիրելով «Բարսելոնայի» գործարքները I3 Ventures-ի հետ:
Արարատի մարզի Արարատ քաղաքի երաժշտական դպրոցի հին շենքում բնակվող 5 ընտանիքները՝ ընդհանուր 12 բնակչով, անելանելի վիճակում են, շենքում ո՛չ ջուր կա, ո՛չ գազ, ո՛չ կենցաղային տարրական պայմաններ:
ՀՀ զինված ուժերի այն զորամասը, որի զինծառայողների մոտ արձանագրվել էին կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերը, վերադարձել է իր բնականոն գործունեությանը։ Ապրիլի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը։
2019թվականի դեկտեմբերի 19-ին «ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցները խմբագրությունը հայտնաբերել էին տակնուվրա եղած վիճակում: Այդ գիշեր ինչ-որ անձինք մտել էին խմբագրություն, տակնուվրա արել այն, սակայն ձեռք չէի տվել ո՛չ այնտեղ գտնվող թանկարժեք գույքին, ո՛չ խմբագրությունում եղած գումարին:
«Շարժական լաբորատորիայում վերցված 165 նմուշների պատասխանների մեծ մասը բացասական են»,–տեղեկացրեց նա` հիշեցնելով, որ շարժական լաբորատորիան սկսել է աշխատել ապրիլի 9-ից, և որ ստեղծվել է աշխատանքային խումբ, որի կազմում ներգրավված են նաև ՀՀ ԶՈՒ մասնագետներ։
Ռուսաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պարբերաբար, ըստ հնարավորության, իրականացնում ենք թռիչքներ դեպի Հայաստան, բոլոր եկածներին մեկուսացնում ենք, և, թեև դեռևս էֆեկտիվ է մեկուսացումը, բայց փորձում ենք նաև այլ գործիքներ կիրառել և անցնել ինքնամեկուսացման ռեժիմի: Այսօր Ազգային ժողովում ասաց պարետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ ՌԴ-ից ՀՀ տեղափոխված մեկուսացված քաաքացիները պարտադիր ենթարկվելու են նաև թեստավորման:
Հայաստանի կապի և հեռահաղորդակցության Ucom ընկերությունը նախօրեին հիմնադիր բաժնետերերի խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու և լուծում գտնելու ընկերության շուրջ ստեղծված իրավիճակին։ Այդ առիթով կառավարման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.
Կառավարությունն այսօր՝ ապրիլի 13-ին, ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքները վերացնելուն միտված ևս մեկ միջոցառում: Այսօր ընդունված 11-րդ միջոցառումով կառավարությունը 50 տոկոսով կփոխհատուցի այն շահառուների գազի և հոսանքի վարձավճարները, որոնց փետրվար ամսվա գազի ծախսը կազմել է մինչև 10 հազար դրամ, իսկ հոսանքինը՝ մինչև 5000 դրամ:
64-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Կառավարությունն իր սոցիալական ծրագրերով գյուղացիներին առաջարկում է վարկեր վերցնել այն դեպքում, երբ գյուղացիների մեծ մասը վարկունակ չէ և չի կարողանում օգտվել այդ ծրագրերից, իսկ սրա արդյունքում ստացվում է, որ մենք 25 մլն դրամ ենք հատկացնում վարկերի սուբսիդավորմանը, բայց ունենք անվարկունակ գյուղացի. Այսօր Ազգային ժողովում պարետ Տիգրան Ավինյանին դիմելով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ քննարկվում է արտակարգ ռեժիմը երկարաձգելու հարցը, Կառավարության անդամների ներկայությամբ կրկին բարձրաձայնեց վարկերի տոկոսների հետ կապված հարցը:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 867 հազար 126-ի:
168.am-ի հարցին` որքանո՞վ են հայ ռազմաբժիշկները պատրաստ կորոնավիրուսի դեմ մասնագիտական պայքարին, և որքանո՞վ են ընդգրկված դրանում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետը պատասխանեց` պատրաստ են 100 տոկոսով, ընդգրկված են` ըստ անհրաժեշտության: