«Ես կարտոֆիլի պարկ չեմ: Ես կորոշեմ իմ ապագան»․ Ռակիտիչ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է ակումբից իր հավանական հեռանալու մասին տեղեկատվությունը, ինչպես նաև այն փաստը, որ կարող է դառնալ Լաուտարո Մարտինեսի (Ինտերի) կամ Նեյմարի (ՊՍԺ) գործարքների մաս։
«Ես կարտոֆիլի տոպրակ չեմ: Ես կորոշեմ իմ ապագան:
Ես ուզում եմ լինել այնտեղ, որտեղ անհրաժեշտ եմ, որտեղ ես սիրված և հարգված եմ: Ես կխաղամ այնտեղ, երբ կորոշեմ»,- ասաց խորվաթ ֆուտբոլիստը, ում կատալոնական ակումբի հետ պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսը:
Սիրարփի Աղաբաբյան