«Ինչ վերաբերում է դատարաններին, իրավական որոշակիությանը, այո, Աստված մի արասցե, եթե կամայական մեկնաբանություններով որևիցե մեկը փորձի կիրառել այս օրենքը, բայց մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ մենք ունենք պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ, մենք ունենք հասկացող դատավորներ, մենք ունենք Հայաստանի քաղաքացի, որը հասկանում է՝ ինչի մասին է օրենքը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:
Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց ձորի նախալեռնային գոտում օդում հնարավոր է 0…-2, հողի մակերևույթին՝ -3…-4 աստիճան ցուրտ:
ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդես են եկել կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքը պահպանելու օգտին:
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար եւ Շողակաթ համայնքների մի շարք բնակավայրերում, կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից եւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օժանդակությամբ բաշխվում է մարդասիրական հերթական օգնությունը:
Ապրիլի 14-ից մինչև արտակարգ դրության ավարտը առողջապահության ոլորտի աշխատակիցները կունենան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու հնարավորություն:
Իրանում ապրիլի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 1574-ով՝ ընդհանուրը դառնալով՝ 74 հազար 877:
Ապրիլի 12-ի գիշերը «Մասիս» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 43-ամյա տղամարդու դի՝ հրազենային վնասվածքով։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետատունը քննարկում է մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակումների հարցը։
Հանրությունը բավականին ծանոթ է 2018թ. դեկտեմբերի 4-ին Վստրեչի Բաղնիքում տեղի ունեցած միջադեպին: Այդ օրը բաղնիքի տիրոջ՝ Արման Ապիյանի (Բաղնիքի Արման), բաղնիքում գտնվող սենյակ են հրավիրվել Պետրոս, Գևորգ և Հակոբ Հարությունյան եղբայրները, ապա բաղնիքում հավաքված բազմաթիվ անձինք հարձակվել են նրանց վրա, փորձել սպանել՝դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Գևորգ Հարությունյանի թիկունքին:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 2 հազար 774-ով՝ դառնալով 21 հազար 102:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ժամանակավորապես դադարեցրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման դիմումների ընդունումը։ Այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ուղերձ է հղել, որով հորդորել է դրսևորել օրինապահ հարկ վճարողի վարքագիծ և զերծ մնալ կասկածելի կամ օրենսդրությունից չբխող վարքագծի դրսևորումից։
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հանրային ծառայությունների մասին և Կոռուպցիայի կանխարգելման մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծ, որով սահմանվում է, որ մինչև 15 հազար բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների և նրանց տեղակալների համար պետք է պարտադիր դառնա եկամուտների հայտարարագրումը:
ԱԺ հերթական նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքում և Քրեական դատավարության մասին օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու վերաբերյալ հարցը: Նախագծերից մեկով նախատեսված է քրեականացնել բռնության մասին կոչերը:
Վրեժ Աղաջանյանն ընտրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքի քաղաքապետ։
«Չհաշված վերջին ծրագիրը ՝ 8-րդ ծրագիրը, որի համար 27 հազար հայտ էր բավարարվել եւ 1, 8 միլիարդ դրամի աջակցության ծրագիր, մենք ունենք արդեն շուրջ 18.000 քաղաքացի և 1,4 միլիարդ դրամի հասանելի գումար բանկերում»,- ասուլիսի ժամանակ՝ լրագրողների խնդրանքով անդրադառնալով արդեն իրականացված ծրագրերի շահառուներին եւ աջակցության չափին՝ նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցող քաղաքացիներին ընտրական տեղամասերում հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանն է:
Մենք դեմ ենք բոլոր տեսակի բռնություններին, մեր ազգը բարձր բարոյական արժեհամակարգով է օժտված եղել, սակայն մենք չենք ցանկանում, որ այս օրենքի նախագիծը երկակի ստանդարտների առիթ դառնա:
«Կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված ծրագրերի մշակմամբ»,- կառավարությունում հրավիրած ասուլիսում վստահեցրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ թվարկելով արդեն մշակված սոցիալական ծրագրերը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ բուժհաստատություններում և մեկուսարաններում կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հսկողության ուղղությամբ իրականացվող աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են կրտսեր բուժաշխատողներ (մայրապետ/санитар, санитарка):
«Ցանկացած բռնություն, անշուշտ, դատապարտելի է իրավունքի և բարոյականության տեսանկյունից, բայց բոլոր դեպքերում մենք՝ որպես օրենսդիր մարմին, պետք է շահագրգռված լինենք, որ մեր բարի ցանկությունները պսակվեն հաջողությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է պահպանել նորմատիվ իրավական ակտերը, Սահմանադրության պահանջները»,- այս մասին ԱԺ նիստում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Կառավարության կողմից ներկայացրած «Քրեական օրենսգրքում և […]
Թուրքիայի արևմտյան Դենիզլի նահանգի Սարաքյոյ շրջանում կորոնավիրուսով վարակված 38-ամյա տղամարդը փախել է հիվանդանոցից։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Ազգային ժողովում քննարկվում է բռնության կոչերը քրեականացնելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Նմանօրինակ միջոցառումները մայրաքաղաքում հետայսու կրելու են շարունակական բնույթ:
Ապրիլի 14-ին, ժամը 09:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի թիվ 102 ռազմաբազայում հրդեհ է բռնկվել:
Ավստրիան սկսել է մեղմացնել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար սահմանված սահմանափակումները:
«Ուղղակի ցավալի է, որ երկրի առաջին դեմքը բացարձակ սուտ է խոսում։ Դա նշանակում է, որ նա չի արժևորում այն պաշտոնը, որն ինքը զբաղեցնում է։ Տնտեսությանը քիչ թե շատ տիրապետող մարդկանց համար, ովքեր գիտեն, երբ են շուկայում դոլար վաճառում կամ երբ են շուկայից դոլար գնում, վարչապետի բացատրությունն ուղղակի ծիծաղելի է։ Նույնիսկ առաջին կուրսի ուսանողը դա կարդալիս կափսոսա, որ երկրի վարչապետը նման բան է ասում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Հիմնական զեկուցող՝ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը քննարկման մեկնարկին ներկայացրեց, որ օրինագծի ընդունման անհրաժեշտությունն ու հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՍԴ-ն օրենքում փոփոխությունների ենթարկվող վերաբերելի դրույթների համար վերջնաժամկետ է սահմանել ապրիլի 15-ը։