Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդից» հետո կարող էր հանդես գալ ոչ թե «Ռեալում», այլ «Բարսելոնայում»: Այս մասին հայտնել է Մադրիդի նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը:
Իրանի մայրաքաղաքը մեկ շաբաթ անց միացել է իշխանությունների՝ «խելացի սոցիալական հեռավորություն» ծրագրին, որը ի թիվս անհատների միջև ֆիզիկական հեռավավորություն պահելու այլ միջոցառումների, ներառում է նաև խանութների բացում, ձեռնարկատիրական գործունեության վերսկսում, որոնք կորոնավիրուսի տարածման ցածր ռիսկ ունեն:
Մադրիդի «Ատլետիկո»-ն կվաճառի մի խումբ ֆուտբոլիստների, եթե ակումբին չհաջողվի հաջորդ մրցաշրջանում մասնակցել Չեմպիոնների լիգայի խաղարկությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում ապրիլի 17-ին գրել էր, «ժամը 20:00-ին հանդես կգամ հեռուստատեսային ուղերձով՝ կորոնավիրուսի համաճարակի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարման անելիքների վերաբերյալ»։
Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում ապրիլի 19-ից կիրառվելու են սահմանափակումներ։
Ոչ թե ֆոնդերի վերանայում է կատարվում, այլ վերահաշվառում. 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը` անդրադառնալով խոսակցություններին, թե ինքը որոշել է վերանայել թանգարան-ինստիտուտի ֆոնդերը:
2004 թվականին պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինիոն կարող էր գլխավորել ոչ թե «Չելսին», այլ «Լիվերպուլը»:
«Ե՛վ իշխանության, և՛ հասարակության կողմից պատշաճ պատասխանատվություն չկա, չկա նաև վտանգն իր ողջ ծավալով ընկալելու գիտակցություն երկու կողմից էլ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգայի» համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով արտակարգ դրության պայմաններում իշխանության և հասարակության որոշ հատվածի գործելաոճին։
Արցախի Պարետի որոշմամբ, հանվել են Քաշաթաղի շրջանի Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքներում նախկինում նշանակված՝ անձանց տեղաշարժի իրավունքի նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները:
««Գազպրոմը» հասկացնում է, որ հայ-ռուսական գազային քննարկումները կրում են մշտական և ոչ իրավիճակային բնույթ»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս տնտեսագետ Կոնստանտին Սիմոնովը՝ անդրադառնալով ՀՀ փոխվարչապետին ուղարկված «Գազպրոմի» պատասխանին։
Թուրքիայում վերջին 1 ամսում սոցցանցերում կորոնավիրուսի վերաբերյալ «անհիմն և սադրիչ գրառումներ անելու» համար 303 քաղաքացի է ձերբակալվել։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ «Twitter» միկրոբլոգի պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ նախարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները թոշակառուից մի քանի անգամ բարձր աշխատավարձ են ստանում:
Մահացել է ՌԴ Պետդումայի Մոսկվայի մարզի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» խմբակցության նախագահի տեղակալ Իվան Ժուկովը:
«Անկեղծ ասած՝ երբ ՀՀ կառավարությունը հայտարարեց արտակարգ դրություն, և պարետ նշանակվեց, ի սկզբանե ես մտավախություն ունեի․ ես քաջ ծանոթ եմ մեր ժողովրդի հոգեկերտվածքին և գիտեմ, որ մենք առանձնապես կարգապահ ժողովուրդ չենք։ Բայց հաճելիորեն զարմացած էի, որովհետև գոնե առաջին տասնօրյակում փորձում էին քիչ թե շատ կարգապահ լինել, ինքնամեկուսանալ, տնից դուրս չգալ, շփումները մինիմումի հասցնել, բայց դժբախտաբար նկատեցի, որ վերջին շրջանում և՛ պարետատան, և՛ հասարակության աշխատանքը կարծես սինքրոն դարձավ, և երկու կողմից էլ սկսեցին թափթփվածություն դրսևորել այն իմաստով, որ ազատ զգացին իրենց, և փողոցները լեցուն են մարդկանցով»:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ժոան Լապորտան կրկին կառաջադրվի կատալոնական ակումբի նախագահի պաշտոնում:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմված է մարտի վաճառքների հիման վրա:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունից ստացվել են ևս 27 քաղաքացիների՝ նոր կորոնավիրուսի թեստավորման արդյունքները:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։
Կառավարության ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրերի հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, դրանք անպայման վերանայման ու փոփոխության անհրաժեշտություն ունեն: Այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Ապրիլի 6-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հայտարարություն տարածեց` Ցեղասպանության 105-րդ տարելիցին ընդառաջ տալով «ԵՍ ՀԻՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻՇԵՄ» հիշողության ակցիայի մեկնարկը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Ռ․Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հարցը:
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմի և «Բարսելոնա»-ի հարձակվող Անտուան Գրիզմանը ցանկություն չունի հեռանալու ներկայիս ակումբից:
«Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այս պահին շարունակում է գտնվել ՀՀ մոտ 160 քաղաքացի: Նրանք մնում են օդանավակայանում այն համոզմամբ, որ այս կերպ Հայաստանի կառավարությունը խնդիրը շատ արագ կլուծի: Շարունակում են հրաժարվել տրամադրված սննդից ու այսօր էլ հայտնել են, որ առհասարակ իրենց սնունդ պետք չէ տանել, միևնույն է, հրաժարվելու են: ՀՀ քաղաքացիերը հրաժարվում են իրենց տրամադրված հյուրանոցային համարներից, և այս ամենն արդեն մի տեսակ ակցիայի է նմանվում»:
Ամերիաբանկը, ՀՀ Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրի շրջանակում արդեն իսկ հաստատել է մոտ 10 մլրդ ՀՀ դրամի չափով վարկեր՝ բազմաթիվ ձեռնարկությունների շարունակական գործունեությունն ապահովելու և ճգնաժամը հաղթահարելու նպատակով։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ այսօր 28 քաղաքացուց նոր կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել և ուղարկվել ՀՀ:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 275 հազար 738-ի:
Երկու օր առաջ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Հալաբյան փողոցի հարակից տարածքում բնակելի համալիրի կառուցման նախագծի և կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ առաջարկի քննարկման մասին:
Թեև Ամենայն հայոց Կաթողիկոսը իշխանություններին հորդորել էր ազատել կալանքից համաճարակի առաջ խոսցելի խմբում գտնվող կալանվորներին, այսուհանդերձ, շատերը նրան քննադատեցին թե ինչո՞ւ այդ կալանվորներից միայն Ռոբերտ Քոչարյանի անունն է տվել։
Վարդենիսում մթնոլորտը հանգիստ է, պարբերաբար ախտահանման աշխատանքներ են կատարվում: Տեղեկությունը 168.am-ին փոխանցեցին Վարդենիսի համայնքապետարանից: Այլ մանրամասների աշխատակիցը չէր տիրապետում, իսկ պատկան մարմինների հեռախոսները երեկվանից լռում են:
ԱՄՆ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆը, Ջեքի Սփայերը և Գուս Բիլիրակիսը շնորհավորական ուղերձ են հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին: